Հա

Քաղաքական

11/09/2018

ԶՈՒ ԳՇ-ի պետ. «Հռթիռային հարւածից առաջ, Իրաքեան Քուրդստանի ղեկավարութեանն անգամներ զգուշացւել էր ահաբեկիչների գործողութիւնների մասին»

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի իրականացրած հրթիռային հարւածից առաջ, Իրաքեան Քուրդստանի ղեկավարութիւնն անգամներ զգուշացւել էր ահաբեկիչների՝ հակաիրանական գործողութիւնների մասին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի իրականացրած հրթիռային հարւածից առաջ, Իրաքեան Քուրդստանի ղեկավարութիւնն անգամներ զգուշացւել էր ահաբեկիչների՝ հակաիրանական գործողութիւնների մասին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտնել է ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին:

Ըստ նրա՝ Իրաքեան Քուրդստանի ղեկավարութիւնն ու Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցութիւնը գրաւոր պարտաւորւել էին Իրանի տարածքում որեւէ գործողութիւն չիրականացնել:

«Իրաքեան Քուրդստանի ղեկավարութիւնն ու Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցութիւնը դեռեւս 1375 թւականին գրաւոր պարտաւորւել էին Իրանի տարածքում որեւէ գործողութիւն չիրականացնել: Սակայն, անցեալ տարւանից սկսեալ, ամերիկացիների դրդմամբ, նրանք անտեսեցին իրենց ստանձնած պարտաւորութիւնը: Դա անընդունելի էր մեզ համար, եւ այդ պատճառով էլ մի քանի անգամ զգուշացրել էինք նրանց»,- ասել է գեներալը՝ նշելով, որ Իրաքեան Քուրդստանի ղեկավարութիւնը փորձել է կանխել նման գործողութիւնները:

«Իրաքի կենտրոնական իշխանութիւնները, ինչպէս նաեւ Իրաքեան Քուրդստանի ղեկավարութիւնը չպէտք է արտօնեն, որ իրենց տարածքում Իրանի դէմ գործող կենտրոններ ստեղծւեն: Նման խմբաւորումների անդամները յանցագործներ են: Նրանք կամ պէտք է արտայանձնւեն Իրանին, կամ պէտք է արտաքսւեն երկրից»,- շեշտել է ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետը:

Նա զգուշացրել է, որ եթէ շարունակւեն յիշեալ խմբաւորման սադրիչ գործողութիւնները, ապա նմանատիպ պատժիչ գործողութիւններն անխուսափելի կը լինեն:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։