Print this page
12/09/2018 - 08:50

Դոկտ. Զարիֆ. «Միջազգային հանրութիւնը պէտք է կանգնեցնի ԱՄՆ-ին»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ միակողմանի գործողութիւնների նկատմամբ միջազգային հանրութեան կրաւորական կեցւածքը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ միակողմանի գործողութիւնների նկատմամբ միջազգային հանրութեան կրաւորական կեցւածքը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում:

«ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Միջազգային արդարադատութեան դատարանի նկատմամբ եւ դատարանի դատաւորների դէմ հետախուզում յայտարարել ԱՄՆ դատարանների միջոցով: Ինչու ոչ ոք չի բողոքում: Թւում է, թէ ԱՄՆ-ի քամահրական վերաբերմունքը սահմաններ չի ճանաչում: Միջազգային հանրութիւնը ե՞րբ է մտադիր կանգնեցնել ԱՄՆ-ին՝ նրան ստիպելով վարւել սովորական պետութեան պէս:

Սեպտեմբերի 11-ի յարձակումներից 17 տարի անց, Իրանը, որը մուսուլմանական երկրներից առաջինը դատապարտեց այդ ողբերգութիւնը, իրական քայլեր ձեռնարկեց «Ալ Ղաիդա»-ի եւ նրա ճիւղաւորումների, այդ թւում` ԴԱԷՇ-ի եւ «Ալ Նուսրա»-ի նկատմամբ, տուգանւեց 11 մլրդ. դոլարով, իսկ Իրանի քաղաքացիներին արգելւեց ԱՄՆ մուտք գործել:

Սպիտակ տունն արտաքին քաղաքականութիւնը աճուրդի է հանել ահաբեկչութեան հովանաւորներին, որի քաղաքացիները կատարել են սեպտեմբերի 11-ի յարձակումները»,- գրել է Զարիֆը:

Յարակից լուրեր