Print this page
12/09/2018

Խոշրու. «Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում»

Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում:

«alikonline.ir» - Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:

Իր ելոյթում, շեշտելով Սիրիայում ամերիկեան ռազմական գործողութիւնների իրականացման անօրինականութիւնը, Խոշրուն յիշեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլիին, որ ԱՄՆ զինծառայողների՝ Սիրիայի տարածքում գտնւելն անօրինական է:

«Կը ցանկանայի եւս մէկ անգամ նշել, որ Իրանը հրաւիրւել է Սիրիայի կողմից՝ ահաբեկիչների դէմ պայքար մղելու համար: Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնն անօրինական է եւ համարւում է ագրեսիա: Այն նաեւ հակասում է ՄԱԿ-ի կանոնադրութեանն ու պէտք է դադարեցւի»,- յայտարարել է Խոշրուն՝ յայտարարելով, որ Իրանը շարունակելու է կառուցողական դեր կատարել Սիրիայում խաղաղութեան վերականգնման գործընթացում:

Յարակից լուրեր