Հա

Քաղաքական

16/09/2018 - 08:30

Դոկտ. Զարիֆ. «Իրանը կարող է աւելացնել ուրանի հարստացման ծաւալները»

Եւրոպան պէտք է փոխհատուցի Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները, հակառակ դէպքում Իրանը կարող է աւելացնել ուրանի հարստացման ծաւալները:

«alikonline.ir» - Եւրոպան պէտք է փոխհատուցի Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները, հակառակ դէպքում Իրանը կարող է աւելացնել ուրանի հարստացման ծաւալները:

Այս մասին գերմանական «Der Spiegel» պարբերականի հետ հարցազրոյցում նշել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Դոկտ. Զարիֆն ասել է, որ ԵՄ-ը պէտք է փոխհատուցի Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքների համար, հակառակ դէպքում Իրանը կարող է ուրանի հարստացման ծաւալների աւելացման տեսքով նւազեցնել Միջուկային համապարփակ համաձայնագրի կատարողական մակարդակը:

Նա Իրանի նաւթի վաճառքի եւ ֆինանսաբանկային փոխանցումների հետ կապւած եւրոպական կողմի արձագանգը փորձաքար է համարել՝ նշելով, որ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով չպէտք է խախտւեն Իրանի նաւթի վաճառքն ու ֆինանսաբանկային փոխանցումները:

Ըստ նրա՝ պէտք է հաւասարակշռութիւն պահպանւի Իրանի ստանձնած պարտաւորութիւնների իրագործման եւ ստանալիքների միջեւ. «Հակառակ դէպքում Իրանը կը հակազդի»,- ընդգծել է Զարիֆը՝ յստակեցնելով, սակայն, որ Իրանը Միջուկային գործարքը չեղարկելու անհրաժեշտութիւն չունի եւ կարող է աւելացնել միայն ուրանի հարստացման ծաւալները:

Հարցազրոյցում չի շրջանցւել նաեւ ԱՄՆ-ի հետ հնարաւոր բանակցութիւնների թեման: Դոկտ. Զարիֆն անդրադառնալով թեմային, նշել է, որ ներկայ դրութեամբ, նման բանակցութիւններ անցկացնելու համար, չկայ որեւէ տրամաբանական հիմնաւորում:

Նա, սակայն, նշել է, որ եթէ ԱՄՆ-ը վերադառնայ Միջուկային գործարք, ապա հնարաւոր կը լինի քննարկել բանակցութիւնների հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։