Հա

Քաղաքական

17/09/2018 - 08:35

«Ի՞նչ էք նախաձեռնել «Fake» հաշիւների հարցով». Զարիֆը քննադատել է «Twitter»-ին

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը քննադատել է «Twitter»-ին՝ «իրական իրանցիների», այդ թւում՝ լրագրողների եւ ուսանողների հաշիւներն արգելափակելու, իսկ Իրանում իշախանափոխութիւն քարոզող կեղծ հաշիւների հարցով ոչինչ չնախաձեռնելու համար:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը քննադատել է «Twitter»-ին՝ «իրական իրանցիների», այդ թւում՝ լրագրողների եւ ուսանողների հաշիւներն արգելափակելու, իսկ Իրանում իշախանափոխութիւն քարոզող կեղծ հաշիւների հարցով ոչինչ չնախաձեռնելու համար:

«Բարեւ Ջեկ (Խօսքը «Twitter»-ի գործադիր տնօրէն Ջեկ Դորսիի մասին է-ԽՄԲ.), արգելափակել էք իրական իրանցիների, այդ թւում՝ հեռուստահաղորդավարների եւ ուսանողների հաշիւներն այն պատճառով, որ ենթադրել էք, թէ նրանք «ներթափանցման գործողութեան» մի մասն են կազմում: Սակայն, ի՞նչ էք արել Տիրանայի կեղծ ռոբոտների հարցով, որոնք տիրաժաւորում են Վաշինգտոնից եկող Իրանում իշխանափոխութիւն քարոզող պրոպագանդան»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է դոկտ. Զարիֆը:

Աւելի ուշ նա տեղադրել է «Al Jazeera» հեռուստաընկերութեան ռեպորտաժի յղումը, որում նշւած է, թէ «Մոնաֆեղին» կազմակերպութեան շուրջ 1000 անդամներ իրենց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում գտնւող ճամբարից սոցիալական ցանցերում ղեկավարում են կեղծ հաշիւներ, որոնք զբաղւած են Իրանում իշխանափոխութեան քարոզչութեամբ:

Յիշեցնենք, որ անցեալ ամիս «Facebook»-ն ու «Twitter»-ը յայտարարել էին իրանական եւ ռուսական ծագմամբ «Fake» հաշիւների արգելափակման մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։