Հա

Քաղաքական

17/09/2018 - 14:20

ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիային:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ սա բացառիկ հնարաւորութիւն է Հանրապետութեան նախագահի եւ ԱԳ նախարարի մակարդակով այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու համար:

«ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցութիւնը նորութիւն չէ: Սա բացառիկ առիթ է, որպէսզի օգտագործելով դիւանագիտութեան ընձեռած հնարաւորութիւնը միջազգային ատեաններում ներկայացնենք Իրանի տեսակէտներն ու կողմնակի հանդիպումների միջոցով, ծանօթանանք այլ երկրների տեսակէտներին»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Պատասխանելով ԱՄՆ-ի հետ, յատկապէս՝ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերեալ բանակցելու հնարաւորութեան մասին հարցին, Ղասեմին բացառել է այն. «Հաշւի առնելով Միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալն ու Իրանի նկատմամբ այդ երկրի թշնամական վերաբերմունքը, մենք չենք էլ մտածում նրանց հետ բանակցելու մասին: Նման բան մեր օրակարգում գոյութիւն չունի: Ուրեմն խօսք չի կարող գնալ նաեւ նախապայմանների մասին»,- ասել է Ղասեմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։