Հա

Քաղաքական

18/09/2018 - 13:20

Իրանը ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Իրանն իր գոհունակութիւնն է յայտնել նախօրէին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վերաբերեալ՝ յոյս յայտնելով, որ դրա արդիւնքները դրականօրէն կազդեն Իդլիբում՝ իրավիճակի վրայ:

«alikonline.ir» - Իրանն իր գոհունակութիւնն է յայտնել նախօրէին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վերաբերեալ՝ յոյս յայտնելով, որ դրա արդիւնքները դրականօրէն կազդեն Իդլիբում՝ իրավիճակի վրայ:

Յիշեցնենք, որ երէկ՝ սեպտեմբերի 17-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, Պուտինն ու Էրդողանը եկել են ընդհանուր որոշման, ըստ որի՝ սիրիական Իդլիբում՝ զինեալ ընդդիմադիր խմբաւորումների ու սիրիական բանակի շփման գծի միջեւ, կը ստեղծւի ապառազմականացւած գօտի։

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով վերջին շրջանում Իդլիբի իրավիճակի կապակցութեամբ կայացած հանդիպումներին, նշել է, որ ինտենսիւ հանդիպումների ու բանակցութիւնների շնորհիւ յաջողւել է կանխել նոր պատերազմն Իդլիբում։

«Վերջին մի քանի շաբաթների ինտենսիւ եւ պատասխանատու դիւանագիտական աշխատանքը, որն իրականացւել է իմ՝ Անկարա եւ Դամասկոս այցերի ժամանակ, ինչպէս նաեւ Թեհրանում կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթնաժղովի ու Սոչիում անցկացւած հանդիպման ժամանակ, կարողացաւ կանխել պատերազմն Իդլիբում՝ ծայրայեղականութեան ու ահաբեկչութեան դէմ պայքարի յստակ վճառականութեամբ»,- ասել է դոկտ. Զարիֆը։

Սոչիի հանդիպամն արդիւնքները ողջունել է նաեւ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Յուսով ենք, որ ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ու գալիք իրադարձութիւնները, որոնք դիւանագիտութեան յաջողութեան արդիւնքն են, դրականօրէն կազդեն Իդլիբում՝ իրավիճակի վրայ եւ մենք որակապէս նոր եւ տարբերւող Սիրիայի ականատեսը կը լինենք»,- ասել է Ղասեմին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։