Հա

Քաղաքական

22/09/2018 - 10:30

Ահաբեկչական յարձակում՝ Ահւազաում. թիրախը զինւորական շքերթն էր

Պարտադրեալ պատերազմի 38-ամեակի առիթով Ահւազ քաղաքում կազմակերպւած զինւորական շքերթն ահաբեկչական յարձակման թիրախ է դարձել:

«alikonline.ir» - Պարտադրեալ պատերազմի 38-ամեակի առիթով Ահւազ քաղաքում կազմակերպւած զինւորական շքերթն ահաբեկչական յարձակման թիրախ է դարձել:

Զինւորական հագուստով ծպտեալ ահաբեկիչները շքերթի տարածքին յարող շինութիւններից կրակ են բացել յատուկ օթեակի, շքերթի մասնակիցների եւ ժողովուրդի ուղղութեամբ:

Յարձակման արդիւքում կան զոհեր եւ վիրաւորներ, որոնց թիւը դեռեւս յստակ չէ:

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի խօսնակ, գեներալ-մայոր Ռամազան Շարիֆը ԻՍՆԱ լրատւական գործակալութեան հետ զրոյցում նշել է, որ յարձակումն իրականցրել է «Ալահւազիէ» անջատողական-թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումը, որը հովանաւորւում է Սաուդական Արաբիայի կողմից:

«Թասնիմ» լրատւական գործակալութիւնն էլ տեղեկացրել է, որ ահաբեկիչներից երկուսը սպանւել են, իսկ երկուսին էլ յաջողւել է փախուստի դիմել: Անվտանգութեան ուժերը կազմակերպել են նրանց յայտնաբերելու եւ չէզոքացնելու գործողութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։