Հա

Քաղաքական

22/09/2018 - 12:00

Ահւազի ահաբեկչական յարձակում. 10 զոհ, 21 վիրաւոր, իսկ ահաբեկիչները չէզոքացւել են

Նախօրէին Ահւազում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետեւանքով զոհերի թիւը հասել է 10-ի, իսկ վիրաւորներինը՝ 21-ի:

«alikonline.ir» - Նախօրէին Ահւազում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետեւանքով զոհերի թիւը հասել է 10-ի, իսկ վիրաւորներինը՝ 21-ի:

Ինչպէս տեղեկացնում է «Թասնիմ»-ը՝ այս մասին յայտարարել է քաղաքական հարցերով Խուզեստանի նահանգապետի տեղակալ Ալի Հոսէյն Հոսէյնզադէն՝ յաւելելով, որ զոհերի թւում կայ մէկ լրագրող:

Իսկ ինչ վերաբերում է յարձակումն իրականացնող ահաբեկիչներին, Հոսէյնզադէն տեղեկացրել է, որ նրանցից երկուսը սպանւել են, իսկ փախուստի դիմած միւս երկուսն արդէն յայտնաբերւել ու ձերբակալւել են:

Ահւազում օպերատիւ իրավիճակը գտնւում է անվտանգութեան ուժերի եւ իրաւապահների վերահսկողութեան ներքոյ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։