Հա

Քաղաքական

22/09/2018 - 12:20

Զարիֆը՝ Ահւազի ահաբեկչութեան մասին. «Պատասխանը կտրուկ եւ համարժէք է լինելու»

Իրանը կտրուկ, համարժէք եւ արագ պատասխան է տալու Ահւազում իրականացւած ահաբեկչական յարձակմանը:

«alikonline.ir» - Իրանը կտրուկ, համարժէք եւ արագ պատասխան է տալու Ահւազում իրականացւած ահաբեկչական յարձակմանը:

Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Վարձկան ահաբեկիչները, որոնք հովանաւորւում եւ զինւում են արտասահմանեան մի վարչակազմի կողմից, յարձակւել են Ահւազի վրայ: Զոհերի թւում են երեխաններն ու լրագրողները: Իրանը, տարածաշրջանում ահաբեկիչների հովանաւորներին եւ նրանց ամերիկացի տէրերին նմանատիպ յարձակումների պատասխանատուն է համարում: Իրանը, իրանցիներին պաշտպանելու նպատակով կտրուկ եւ արագ պատասխան է տալու»,- գրել է դոկտ. Զարիֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։