Հա

Քաղաքական

22/09/2018 - 13:50

Ահւազի ահաբեկչական յարձակման զոհերի թիւը հասել է 24-ի

Այսօր առաւօտեան Ահւազում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետեւանքով վիրաւորների թիւը հասել է՝ 53-ի զոհւածներինը` 24-ի, որոնց թւում կան կանայք եւ երեխաներ: Տուժածներին տեղափոխել են տեղի հիւանդանոցներ: 

«alikonline.ir» - Այսօր առաւօտեան Ահւազում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետեւանքով վիրաւորների թիւը հասել է՝ 53-ի զոհւածներինը` 24-ի, որոնց թւում կան կանայք եւ երեխաներ: Տուժածներին տեղափոխել են տեղի հիւանդանոցներ: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնը:

Յիշեցնենք որ, պարտադրեալ պատերազմի 38-ամեակի առիթով Ահւազ քաղաքում կազմակերպւած զինւորական շքերթն ահաբեկչական յարձակման թիրախ էր դարձել:

Զինւորական հագուստով ծպտեալ ահաբեկիչները շքերթի տարածքին յարող շինութիւններից կրակ էին բացել յատուկ օթեակի, շքերթի մասնակիցների եւ ժողովուրդի ուղղութեամբ:

Իսկ ինչ վերաբերում է յարձակումն իրականացնող ահաբեկիչներին, քաղաքական հարցերով Խուզեստանի նահանգապետի տեղակալ Հոսէյնզադէն տեղեկացրել է, որ նրանցից երկուսը սպանւել են, իսկ փախուստի դիմած միւս երկուսն արդէն յայտնաբերւել ու ձերբակալւել են:

Ահւազում օպերատիւ իրավիճակը գտնւում է անվտանգութեան ուժերի եւ իրաւապահների վերահսկողութեան ներքոյ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։