Հա

Քաղաքական

22/09/2018 - 14:40

Վլադիմիր Պուտին. «Պէտք է ընդլայնել Մոսկւայի եւ Թեհրանի համագործակցութիւնը ահաբեկչութեան դէմ պայքարում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ցաւակցական ուղերձ է յղել Նախագահ Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ցաւակցական ուղերձ է յղել Նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալութիւնը:

Պուտինը դատապարտելով նախօրէին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները՝ նշել է, որ այդ դէպքերը վկայում են, որ պէտք է ընդլայնել Մոսկւայի եւ Թեհրանի համագործակցութիւնը ահաբեկչութեան դէմ պայքարում:

Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի 38-ամեակի առիթով Ահւազ քաղաքում կազմակերպւած զինւորական շքերթն ահաբեկչական յարձակման թիրախ էր դարձել: Յարձակման հետեւանքով վիրաւորների թիւը հասել է՝ 53-ի զոհւածներինը` 24-ի, որոնց թւում կան կանայք եւ երեխաներ: Տուժածներին տեղափոխել են տեղի հիւանդանոցներ:

Նշենք, որ զինւորական հագուստով ծպտեալ ահաբեկիչները շքերթի տարածքին յարող շինութիւններից կրակ էին բացել յատուկ օթեակի, շքերթի մասնակիցների եւ ժողովուրդի ուղղութեամբ:

Իսկ ինչ վերաբերում է յարձակումն իրականացնող ահաբեկիչներին, քաղաքական հարցերով Խուզեստանի նահանգապետի տեղակալ Հոսէյնզադէն տեղեկացրել է, որ նրանցից երկուսը սպանւել են, իսկ փախուստի դիմած միւս երկուսն արդէն յայտնաբերւել ու ձերբակալւել են:

Ահւազում օպերատիւ իրավիճակը գտնւում է անվտանգութեան ուժերի եւ իրաւապահների վերահսկողութեան ներքոյ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։