Հա

Քաղաքական

23/09/2018 - 09:07

«Յայտնաբերել եւ արդարադատութեանը յանձնել ոճրագործներին». Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ու նախագահի յանձնարարականները

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին ցաւակցական ուղերձ է յղել նախօրէին Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Նա անվտանգութեան մարմիններին յանձնարարել է յայտանբերել եւ արդարադատութեանը յանձնել ոճրագործներին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին ցաւակցական ուղերձ է յղել նախօրէին Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Նա անվտանգութեան մարմիններին յանձնարարել է յայտանբերել եւ արդարադատութեանը յանձնել ոճրագործներին:

«Վարձկան ահաբեկիչների միջոցով, Ահւազում մեր մի խումբ հայրենակիցների նահատակութեան փաստը, մէկ անգամ եւս բացայայտեց Իրանի ժողովրդի թշնամիների դաժանութիւնն ու չարանենգութիւնը: Կանանց, երեխանների եւ անմեղ քաղաքացիների վրայ կրակող դաժան վարձկանները կապւած են խաբեբայ ու ստախօս այն շրջանակների հետ, որոնք մշտապէս բարձրաձայնում են մարդու իրաւունքների մասին»,- մասնաւրապէս նշւած է այաթ. Խամենէիի ցաւակցական ուղերձում:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յստակեցրել է, որ անմարդկային այս ոճրագործութիւնն տարածաշրջանում ԱՄՆ ենթակայ պետութիւնների ձեռքի գործն է, որոնք նպատակ ունեն Իրանում անկայունութիւն առաջացնել:

Ցաւակցելով բոլոր զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, այաթ. Խամենէին անվտանգութեան մարմիններին յանձնարարել է յայտնաբերել եւ արդարութեանը յանձնել ոճրագործներին:

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին էլ հեռախօսազրոյց է ունեցել ներքին գործերի նախարարի եւ Խուզեստանի նահանգապետի հետ՝ տեղեկանալով Ահւազի ահաբեկչութեան հետ կապւած վերջին իրադարձութիւնների եւ տուժածներին անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու գործընթացի մասին:

Ցաւակցելով զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, դոկտ. Ռոհանին յանձնարարել է բոլոր միջոցները մոբիլիզացնել՝ տուժածներին անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու համար:

Նա եւս Անվտանգութեան նախարարութեանը յանձնարարել է օր առաջ յայտանբերել ահաբեկչութեան հետ կապւած բոլոր ոճրագործներին:

Նախագահը յստակեցրել է, որ Իրանի պատասխանը կտրուկ եւ համաչափ է լինելու եւ ահաբեկիչների հովանաւորները պատասխան են տալու իրենց արարքների համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։