Հա

Քաղաքական

24/09/2018 - 09:10

Հանրապետութեան նախագահ. «ՄԱԿ-ի ԳԱ-ն լաւագոյն առիթն է ներկայացնելու միջազգային յանձնառութիւններից ԱՄՆ-ի զանցառութիւնը»

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան լաւագոյն առիթն է ներկայացնելու միջազգային յանձնառութիւններից ԱՄՆ-ի զանցառութիւնը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան լաւագոյն առիթն է ներկայացնելու միջազգային յանձնառութիւններից ԱՄՆ-ի զանցառութիւնը:

Այս մասին Նիւ Եօրք ժամանելուց անմիջապէս յետոյ, լրագորղների հետ կայացած ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նշելով, որ սա լաւագոյն առիթ է ներկայացնելու եւ պարզաբանելու միջազգային յանձնառութիւններից ԱՄՆ զանցառումները, դոկտ. Ռոհանին ասել է. «Մեր նպատակն է Գլխաւոր ասամբլեայում ներկայացնել տարածաշրջանի եւ աշխարհի հետ կապւած Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներն ու մօտեցումները»:

Յիշեցնենք, որ նախագահը Նիւ Եօրք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Նիւեօրքեան այցի ընթացքում դոկտ. Ռոհանիին ընկերակցում են նրա գրասենեակի ղեկավար Մահմուդ Վաէզին, ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին եւ քաղաքական հարցերով նախագահի գրասենեակի տեղակալ Մաջիդ Թախթ Ռաւանչին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։