Հա

Քաղաքական

30/09/2018 - 12:50

Դոկտ. Զարիֆ. «Դուրս կը գանք Միջուկային գործարքից, եթէ ԵՄ մեխանիզմները չբաւարարեն մեր պահանջները»

Իրանը դուրս կը գայ Միջուկային համապարփակ համաձայնագրից, եթէ եւրոպական կողմի մշակած վճարումների նոր մեխամնիզմը չբաւարարի Թեհրանի պահանջները:

«alikonline.ir»-  Իրանը դուրս կը գայ Միջուկային համապարփակ համաձայնագրից, եթէ եւրոպական կողմի մշակած վճարումների նոր մեխամնիզմը չբաւարարի Թեհրանի պահանջները:

Այս մասին, երէկ՝ երեկոյեան ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան գրասենեակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Եթէ Իրանի հետ վճարումների՝ ԵՄ մշակած նոր մեխանիզմը չբաւարարի մեր պահանջները, ապա, մեծ հաւանականութեամբ մենք ստիպւած կը լինենք դուրս գալ Միջուկային համապարփակ համաձայնագրից»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Յիշեցնենք, որ Իրանի դէմ ԱՄՆ սահմանած միակողմանի պատժամիջոցների շրջանցման նպատակով, ԵՄ-ն Թեհրանի հետ վճարումների նոր մեխանիզմ է ստեղծում, որը պէտք է գործարկւի ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի մեկնարկից յետոյ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։