Հա

Քաղաքական

02/10/2018 - 10:30

Դոկտ. Զարիֆը՝ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների մասին. «Ամէն անգամ սկզբից սկսել չի կարելի»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցութիւնների հնարաւորութեանը, նշել է, որ ամէն անգամ սկզբից սկսել չի կարելի:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցութիւնների հնարաւորութեանը, նշել է, որ ամէն անգամ սկզբից սկսել չի կարելի:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին նա ասել է ամերիկեան «The New Yorker» պարբերականի հետ զրոյցում:

Անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւնների ապագային, դոկտ. Զարիֆն ասել է. «Հաւանականութիւնների աշխարհում ենք ապրում: Այնպէս, որ անհնարին ոչինչ չկայ: Սակայն, պէտք է ապրել ու տեսնել, թէ ինչ կը պատահի: Եթէ պէտք է ելք գտնւի, ապա այն պէտք է կառուցւած լինի առկայ իրականութեան վրայ»:

«Մենք չենք կարող ամէն անգամ սկզբից սկսել: Դա անհնար է: Յարաբերութիւնները պէտք է յստակ հիմք ունենան»,- յստակեցրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն՝ ընդգծելով, որ երկխօսութեան հեռանկարը չի բացառում, պայմանով, որ միւս կողմին հնարաւոր լինի վստահել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։