Հա

Քաղաքական

03/10/2018 - 09:40

Դոկտ. Զարիֆ. «Երկկողմ առեւտրում դոլարի օգտագործումը նւազում է»

ԱՄՆ վարչակազմի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառումը պատճառ է դարձել, որ բազմաթիւ երկրներ երկկողմ առեւտրի համար բացառեն դոլարի օգտագործումը: Այս երեւոյթը զգալիօրէն թուլացրել է դոլարի դիրքերը միջազգային տնտեսական համակարգում:

«alikonline.ir» - ԱՄՆ վարչակազմի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառումը պատճառ է դարձել, որ բազմաթիւ երկրներ երկկողմ առեւտրի համար բացառեն դոլարի օգտագործումը: Այս երեւոյթը զգալիօրէն թուլացրել է դոլարի դիրքերը միջազգային տնտեսական համակարգում:

Հոկտեմբերի 2-ի երեկոյեան, ՄԱԿ-ում «Բազմակողմանիութիւնն ու Միջուկային համապարփակ համաձայնագիրը» թեմայով կազմակերպւած խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, ԱՄՆ-ի կողմից Իրանի վրայ գործադրւող ճնշումներին, դոկտ. Զարիֆն ասել է. «Ի սկզբանէ մենք դիմացել ենք բոլոր ճնշումներին, սակայն, երբեւէ չենք հանդուրժելու սպառնալիքն ու դրան համարժէք պատասխան ենք տալու: Ճնշումները գործադրւել են Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, բայց այն, որ դրանք են բանակցութիւնների պատճառը դարձել, ճիշտ չէ»:

ԱԳ նախարարը խօսելով ԱՄՆ գործող նախագահի հետ հանդիպման հնարաւորութեան մասին, նշել է, որ մէկ լուսանկարի ու երկու էջանոց փաստաթղթի (Խօսքը Թրամփ-Ըն հանդիպման եւ ԱՄՆ-Հիւսիսային Կորէա ընդունւած համատեղ փաստաթղթի մասին է-ԽՄԲ.) միջոցով հնարաւոր չէ կարգաւորել առկայ խնդիրները. «Մենք 150 էջանոց մի փաստաթուղթ ունենք (Միջուկային համապարփակ համաձայնագիր-ԽՄԲ.), միգուցէ ԱՄՆ գործող նախագահն այն չընդունի, սակայն երկու էջանոց փաստաթղթի կազմելը հեշտ գործ է»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «Ես գիտեմ այս փաստաթուղթը՝ բառ առ բառ (Միջուկային համապարփակ համաձայնագիր-ԽՄԲ.): Գիտեմ նաեւ, թէ ինչ են ցանկանում ամերիկացիները, ինչ ենք ցանկանում մենք եւ ինչ՝ եւրոպացիները: Ուրեմն ինչո՞ւ է պէտք ամէն ինչ սկզբից սկսել, եւ ինչ երաշխիք գոյութիւն ունի, որ ԱՄՆ ապագայ նախագահը, կամ հէնց գործող նախագահն այն կիրագործեն: Յիշէք «Մեծ եօթնեակ»-ի գագաթաժողովը. բարդ բանակցութիւններից յետոյ, Թրամփը օդանաւակայանում մերժեց դրա հռչակագիրը: Ինչո՞ւ է պէտք մէկ լուսանկարի եւ մի քանի ժամ բանակցութիւնների համար հրաժարւենլ միջազգային մի փաստաթղթից, որը հաստատւել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: Ո՞րն է տրմաբանութիւնը»:

Դոկտ. Զարիֆը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից միակողմանի պատժամիջոցների լծակի օգտագրծումը պատճառ է դարձել, որ բազմաթիւ երկրներ երկկողմ առեւտրում բացառեն դոլարը՝ առաջնահերթութիւնը տալով այլ արտարժոյթի, իսկ սա միջազգային տնտեսական համակարգում զգալիօրէն թուլացրել է դոլարի դիրքերը:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Իրանի հետ վճարումների նոր մեխանիզմի մշակմանը, դոկտ. Զարիֆն ընդգծել է, որ եւրոպական կողմը նման քայլի է դիմել, որպէսզի հնարաւոր լինի պահպանել բազմակողմանիութիւնը: Ըստ նրա՝ բոլորը գիտակցում են, որ հակառակ դէպքում միջազգային դիւանագիտութիւնը կարժեզրկւի՝ կորցնելով իր դերն ու նշանակութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։