Հա

Քաղաքական

03/10/2018 - 11:20

Խորհրդարանի նախագահութեան խօսնակ. «Առկայ դժւարութիւններ կարգաւորման համար, կառավարութիւնը չունի որեւէ խնդիր»

Առաջին անհրաժեշտութեան ապրանքների ապահովման եւ երկրում առկայ դժւարութիւնների կարգաւորման համար, կառավարութիւնը չունի որեւէ խնդիր:

«alikonline.ir» - Առաջին անհրաժեշտութեան ապրանքների ապահովման եւ երկրում առկայ դժւարութիւնների կարգաւորման համար, կառավարութիւնը չունի որեւէ խնդիր:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահութեան խօսնակ Բեհրուզ Նէմաթին՝ անդրադառնալով խորհրդարանի այսօրւայ փակ նիստին, որին մասնակցել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Ըստ Նէմաթիի՝ նիստի ընթացքում Ջահանգիրին պատգամաւորներին զեկուցել է երկրի վիճակի եւ առկայ դժւարութիւնների մասին. «Նախագահի առաջին տեղակալը վստահեցրեց, որ երկրի դժւարութիւնների կարգաւորման եւ առաջին անհրաժեշտութեան ապարանքերի ապահաովման համար, կառավարութիւնը չունի որեւէ խնդիր»,- ասաց պատգամաւորը:

Իսլ. խորհրդարանում Սիրջանի պատգամաւոր Շահբազ Հասանփուրն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Ջահանգիրին խորհրդարանին վստահեցրել է, որ արտարժոյթի փոխարժէքի նւազումը շարունակւելու է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։