Հա

Քաղաքական

03/10/2018 - 12:30

Խորհրդարանը դէմ է նախարարութիւնների տրոհմանը

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ փակ նիստի ընթացքում դէմ է քւէրակել Քաղաքաշինութեան եւ տրանսպորտի, Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի ու Աշխտանքի եւ սոցիլական անվտանգութեան նախարարութիւնների տրոհման մասին՝ կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութեանը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ փակ նիստի ընթացքում դէմ է քւէրակել Քաղաքաշինութեան եւ տրանսպորտի, Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի ու Աշխտանքի եւ սոցիլական անվտանգութեան նախարարութիւնների տրոհման մասին՝ կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութեանը:

Այս մասին, լրագրողների հետ զրոյցում տեղեկացրել է Իսլ. խորհրդարանում Շաբեսթարի պատգամաւոր Մաասումէ Աղափուրը. «Այժմ, երբ գտնւում ենք տնտեսական պատերազմի պայմաններում եւ ճգնաժամային իրավիճակի դէմ յանդիման ենք կանգնած, նման տրոհումը երկրի համար կարող է լուրջ մարտահրաւէրի վերածւել»,- ասել է նա:

Ըստ պատգամաւորի՝ Աշխտանքի եւ սոցիլական անվտանգութեան նախարարութեան տրոհման նախագծին կողմ են քւէարկել 90 պատգամաւոր, դէմ՝ 111-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Քաղաքաշինութեան եւ տրանսպորտի նախարարութեան տրոհման նախագծին կողմ են քւէարկել 99 պատգամաւոր, դէմ՝ 101-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարութեան տրոհման նախագծին կողմ են քւէարկել 92 պատգամաւոր, դէմ՝ 107-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։