Հա

Քաղաքական

04/10/2018 - 08:50

Դոկտ. Զարիֆ. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակադարձի ԱՄՆ-ի կանխակալ մօտեցմանը»

Միջազգային հանրութիւնը պէտք է հակադարձի ԱՄՆ-ի կանխակալ մօտեցմանը։

«alikonline.ir» - Միջազգային հանրութիւնը պէտք է հակադարձի ԱՄՆ-ի կանխակալ մօտեցմանը։

Այս մասին թւիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ անդրադառնալով ԱՄՆ հակադարձութեանը՝ Արդարադատութեան միջազգային դատարանի վճռին:

«Սկզբում ԱՄՆ-ը դուրս եկաւ Միջուկային համապարփակ համաձայնագրից ՝ ասելով, թէ ձգտում է Իրանի հետ երկկողմ պայմանագրի կնքմանը։ Իսկ այսօր նա հրաժարւել է Իրանա-ամերիկեան Բարեկամութեան պայմանագրից այն բանից յետոյ, երբ Միջազգային դատարանը որոշեց դադարեցնել իրանական ժողովրդի դէմ պատժամիջոցների միջոցով պայմանագրի դրոյթների խախտումները։ Դա յանցագործ ռեժիմ է»,- գրել է դոկտ. Զարիֆը։

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արդարադատութեան միջազգային դատարանը վճիռ է կայացրել ԱՄՆ-ի կողմից պարտաւորութիւնների կատարման անհրաժեշտութեան մասին, որը վերաբերում է 1955 թւականին կնքւած իրանա-ամերիկեան Բարեկամութեան պայմանագրին:

ԱՄՆ-ը մերժել է դատարանի վճիռը՝ յայտարարելով, որ դուրս է գալիս պայմանագրից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։