Հա

Քաղաքական

04/10/2018 - 10:00

Հանրապետութեան նախագահ. «ԱՄԴ վճիռն Իրանի ժողովրդի մեծ յաղթանակն է»

Հանրապետութեան նախագահն Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ) վճիռը համարել է որպէս իրաւաքաղաքական խոշոր ձեռքբերում, որը պէտք է բնութագրել որպէս Իրանի ժողովրդի մեծ յաղթանակը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահն Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ) վճիռը համարել է որպէս իրաւաքաղաքական խոշոր ձեռքբերում, որը պէտք է բնութագրել որպէս Իրանի ժողովրդի մեծ յաղթանակը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է երէկ՝ հոկտեմբերի 3-ին, բարեփոխական մի խումբ ակտիւիստների հետ հանդիպման ժամանակ:

«ԱՄԴ այսօրւայ վճիռն իրաւաքաղաքական խոշոր ձեռքբերում է: Թէեւ ԱՄՆ վարչակազմը մեծ հաւանականութեամբ կը հրաժարւի ընդունել այն, այդուհանդերձ, դա Իրանի ժողովրդի համար մեծ յաղթանակ է, որ կարողացել է միջազգային ատեանում դատապարտել ԱՄՆ-ին»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ առջեւում միջազգային, քաղաքական եւ տնտեսական լրջագոյն հարցեր կան, որոնք հնարաւոր կը լինի կարգաւորել միակամութեամբ:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արդարադատութեան միջազգային դատարանը վճիռ է կայացրել ԱՄՆ-ի կողմից պարտաւորութիւնների կատարման անհրաժեշտութեան մասին, որը վերաբերում է 1955 թւականին կնքւած իրանա-ամերիկեան Բարեկամութեան պայմանագրին:

ԱՄՆ-ը մերժել է դատարանի վճիռը՝ յայտարարելով, որ դուրս է գալիս պայմանագրից:

Յարակից լուրեր

  • Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»
    Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»

    Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Դոկտ. Հասան Ռոհանի. «Համալսարաններում ազատութիւնը սահմանափակելով կը վնասենք մեզ»
    Դոկտ. Հասան Ռոհանի. «Համալսարաններում ազատութիւնը սահմանափակելով կը վնասենք մեզ»

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 14-ին Թեհրանի պետական համալսարանում մասնակցել է Իրանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, գիտահետազօտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի արարողութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։