Հա

Քաղաքական

04/10/2018 - 12:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Կարեւորը՝ Իրանի փառքը, Իսլ. Հանրապետութեան զօրութիւնն ու ժողովրդի անպարտելի ոգին է»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ հոկտեմբերի 4-ին Թեհրանի «Ազադի» ստադիոնում հանդիպել է Բասիջի տասնեակհազարաւոր անդամների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ հոկտեմբերի 4-ին Թեհրանի «Ազադի» ստադիոնում հանդիպել է Բասիջի տասնեակհազարաւոր անդամների հետ:

Տասնեակհազարաւոր երիտասարդ բասիջականների ներկայութիւնը համեմատելով Պարտադրեալ պատերազմի տարիների հետ, երբ նոյն այս ստադիոնից հազարաւոր երիտասարդներ մեկնում էին ռազմաճակատ, պաշտպանելու Հայրենքիը, այաթ. Խամենէին նշել է, որ նրանց յաջողւեց յաղթել, յոյս յայտնելով, որ այսօրւայ երտասարդութեանը նոյնպէս կը յաջողւի յաղթանակած դուրս գալ բոլոր ասպարէզներից:

Անդրադառնալով, երկրի, տարածաշրջանի եւ աշխարհի զգայուն իրավիճակին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն նշել է, որ առկայ մարտահրաւէրներն ու դժւարութիւնները բոլորին ստիպել են գործի անցնել, ինչն էլ երկրին հանել է թմբիրից:

«Իմ այսօրւայ ելոյթի բովանդակութիւնը յստակ է. առաջին՝ Իրանի փառքը, երկրոդ՝ Իսլամական Հանրապետութեան զօրութիւնը, երրորդ՝ Իրանի ժողովրդի անպարտելիութիւնը: Սրանք դատարկ խօսքեր չեն, սրանք լոկ լոզունգ չեն: Սրանք բացարձակ իրականութիւններ են, իսկ մեր թշնամին երազում է, որ մենք չգիտակցենք կամ մոռանանք դրանք»,- ասել է այաթ. Խամենէին՝ ընդգծելով, որ պատմութեան ողջ ընթացքում Իրանը մշտապէս փառք ու ապտիւ է վայելել: Իսլամական Հանրապետութիւնն էլ այնքան զօրեղ է եղել, որ կարողացել է Իրանին ազատել ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի լծից, յաղթել Պարտադրեալ պատերազմում եւ կանխել երկրի տարածքային ամբողջականութեան տրոհումը: Իսկ անպարտելի ոգու ապացոյցն էլ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, թշնամու ամենատարբեր դաւադրութիւնների չէզոքացումն է եղել:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը երիտասարդութեանը համարել է Ազգային մեծ շարժման շարժիչ ուժը, նշելով, որ 40 տարիների ընթացքում, ամենատարբեր ասպարէզներում գրանցւած յաղթանակներում ու յաջողութիւններում առանցքային դեր է վերապահւած եղել երիտասարդութեանը, ընդգծելով, որ առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում եւս երիտասրդութեանն առանցքային դեր է վերապահւած:

Այաթ. Խամենէին երիտասարդութեանը կոչ է արել գիտակցել, որ առաջընթացի ճամփան բաց, բայց միեւնոյն ժամանակ՝ դժւարին է:

Ըստ նրա՝ թշնամին մեր դէմ է եւ զգօն, իսկ նրան դիմակայելու եւ դէպի առաջ շարժւելու համար անհրաժեշտ է գիտակցել, որ կայ եւ գոյութիւն ունի թշնամի, չկորցնել ինքնավստահութիւնն ու կամքը եւ ճանաչել, թէ որոնք են այն ասպարէզները, որտեղ պէտք է դիմակայել թշնամուն:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ լիարժէք տիրապետում է երկրի իրադարձութիւններին եւ վստահօրէն կարող է ասել, որ նոր սերունդը հաստատակամ է  չնւաստանալ, չյանձնւել թշնամուն եւ Հայրենիքը հասցնել փառքի ու հզօրութեան գագաթնակէտին:

Անդրադառնալով Իրանի դէմ սահմանած ԱՄՆ պատժամիջոցներին, այաթ. Խամենէին ասել է, որ դա միակ ելքն է, որի միջոցով ԱՄՆ-ը կարող է պայքարել Իրանի դէմ: Նա, սակայն, յիշեցրել է, որ այդ պատժամիջոցներն աւելի թոյլ են, քան ազգային տնտեսութիւնը, իսկ ազգային տնտեսութիւնը կարող է ի դերեւ դարձնել դրանք. «Ազգային տնտեսութիւնը կարող է ձախողել պատժամիջոցները: Իսկ պատժամիջոցների ձախողումը, դա նոյն ինքը՝ ԱՄՆ-ի պարտութիւնն է»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։