Հա

Քաղաքական

06/10/2018 - 09:00

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ-ն բանակցային վստահելի կողմ չէ»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ն բանակցային վստահելի կողմ չէ եւ Իրանն այդ երկրի հետ բանակցելու որեւէ ցանկութիւն չունի:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ն բանակցային վստահելի կողմ չէ եւ Իրանն այդ երկրի հետ բանակցելու որեւէ ցանկութիւն չունի:

Այս մասին նա յայտարարել է  «Al Jazeera» հեռուստաընկերութեանը տւած բացառիկ հարցազրոյցում:

«Մենք այնքան էլ չենք ցանկանում հանդիպել նրա (Դոնալդ Թրամփ-ԽՄԲ.) հետ, որովհետեւ ԱՄՆ-ն բանակցային վստահելի կողմ չէ»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «Նրանք մշտապէս յայտարարում էին Իրանի հետ նոր պայմանագիր ունենալու ցանկաութեան մասին: Մինչդեռ օրերս հրաժարւեցին մեզ հետ ունեցած միակ պայամանգրից (խօսքը 1955 թւականի Իրան-ԱՄՆ բարեկամութեան պայմանգրի մասին է-ԽՄԲ.) միայն այն պատճառով, որ Արդարադատութեան միջազգային դատարանը վճիռ կայացրեց նրանց դէմ»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն՝ ընդգծելով, թէ սա փաստում է, որ այս նախագահի եւ այս կառավարութեան հետ ինչի մասին էլ որ բանակցէք, նրանք միեւնոյնն է դրան հաւատարիմ չեն մնալու:

Հարցազրոյցում անդրադարձ է կատարւել նաեւ սիրիական ճգնաժամին: Դոկտ. Զարիֆը նշել է, որ Սիրիայում ներկայիս իրավիճակի համար մեղաւոր են նրանք, ովքեր նախագահ Բաշշար Ասադի տապալման մասին պատրանքներ ունէին:

ԱԳ նախարարը յիշեցրել է, որ Իրանը երբեք չի մասնակցել բնակավայրերում ռազմական գործողութիւններին եւ երբեք չի անի այդ:

«Մենք դատապարտում ենք քաղաքացիական անձանց դէմ ցանկացած յարձակում, անկախ նրանից, թէ ով է դա անում: Ես դատապարտում եմ քիմիական զէնք կիրառող ցանկացածին, եւ միեւնոյն ժամանակ դատապարտում եմ այնպիսի խմբերին, որոնք քաղաքացիական անձանց օգտագործում են որպէս կենդանի վահան»,- ասել է դոկտ. Զարիֆը, երբ հարցազրոյց վարողը նրան խնդրել են մեկնաբանել Սիրիայի կառավարութեան դէմ մեղադրանքները:

Դոկտ. Զարիֆը նշել է, որ Սիրիայում ստեղծւած իրավիճակում մեղաւոր են մարդիկ, ովքեր կանխել են քաղաքական կարգաւորումը այն պատրանքի պատճառով, որ նրանք կարող են տապալել Բաշշար Ասադին:

«Իրանը քաղաքական կարգաւորում էր ցանկանում: Նրանք հրաժարւեցին: Եւ այսօր մենք չգիտենք, թէ ինչ պէտք է անել»,- ասել է նա:

Պատասխանելով Սիրիայում Իրանի ներկայութեան մասին հարցին, ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայում կառավարութիւն կայ, եւ այդ կառավարութիւնը տեղ ունի ՄԱԿ-ում: Նրանք, ովքեր փորձում են ԴԱԷՇ-ի միջոցով տապալել այդ կառավարութիւնը, մեղաւոր են այս անկարգութիւններում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։