Հա

Քաղաքական

07/10/2018 - 11:50

Խորհրդարանն ընդունեց «CFT»-ն

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստում ընդունեց ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի օրինագիծը՝ «CFT»-ն:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստում ընդունեց ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի օրինագիծը՝ «CFT»-ն:

Քւէարկութեանը նախորդած քննարկումներն անցան լարւած մթնոլորտում: Օրինագծի ընդդիմախօսները, յատակապէս՝ ծայրայեղական պատգամաւորները ջանք չխնայեցին խանգարելու քննարկումների ընթացքը: Նրանք օրինագծի ընդունումը որակում էին որպէս «դաւաճանութիւն», որն ուղղակիօրէն հարւածելու է երկրի ազգային անվտանգութեանը:

Օրինագծի վերաբերեալ ելոյթ ունեցաւ նաեւ ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ պատգամաւորներին յիշեցնելով, որ պատմական ընտրութեան առջեւ են կանգնած:

Նա պատգամաւորներին կոչ արեց կողմ քւէարկել օրինագծին, քանի որ երկրի շահերն է դա պահանջում:

Ելոյթների աւարտից յետոյ տեղի ունեցաւ փակ գաղտնի քւէարկութիւն եւ ձայների 143 կողմ, 120 դէմ, 5 ձեռնպահ յարաբերակցութեամբ, խորհրդարանն ընդունեց «CFT» օրինագիծը:

Նշենք, որ «CFT»-ի ընդունումը նախապայման է «FATF»-ին՝ Իրանի միանալու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։