Հա

Քաղաքական

08/10/2018 - 10:50

Տնտեսական խնդիրներն ու բողոքներն Իրանում. Հայաստանն անհանգստանալու առիթ ունի՞

Արեւելագէտը վստահ է, որ համացանցում բազում ոչ ստոյգ հաղորդագութիւններ են տարածւում, որոնք նպատակաուղղւած են ցոյց տալ, իբր Իրանում անկայուն վիճակ է։

«alikonline.ir» - Արեւելագէտը վստահ է, որ համացանցում բազում ոչ ստոյգ հաղորդագութիւններ են տարածւում, որոնք նպատակաուղղւած են ցոյց տալ, իբր Իրանում անկայուն վիճակ է։

Իրանում ներքին իրավիճակը ապակայունացման մասին բազում յայտարարութիւնները չեն համապատասխանում իրականութեանը։ Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց արեւելագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Աւելի վաղ համացանցում լուսանկարներ ու տեսանիւթեր էին տարածւել, որոնցում երեւում էր՝ ինչպէս են բեռնատարների վարորդները բողոքում երկրի տնտեսական քաղաքականութեան դէմ։

Նիւթերի հեղինակները պնդում էին, թէ վարորդները ֆուռեր էին այրում, նաեւ կռիւ էին անում այն գործընկերների հետ, որոնք չէին միանում գործադուլին։ Ոսկանեանի կարծիքով՝ պէտք է ստուգել, թէ որքանով են համացանցում տարածւող տեսանիւթերը համապատասխանում իրականութեանը ու պարզել՝ որտեղ է դա տեղի ունեցել։

«Հիմա բազում չստուգւած ու չափազանցւած տեղեկութիւններ են տարածւում։ Այդ հաղորդագրութիւնների միակ նպատակն այն է, որ տպաւորութիւն ստեղծւի՝ իբր Իրանում անկայուն վիճակ է։ Յատկապէս այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն փորձում է «պայթեցնել» Իրանի տնտեսութիւնը»,- ասաց Ոսկանեանը։

Նա ուշադրութիւն հրաւիրեց այն փաստի վրայ, որ վերջին օրերի ընթացքում դոլարի կուրսը ունեցած աճից յետոյ կտրուկ ընկել է։ Թեհրանում կարողացել են որոշակի յաջողութեան հասնել ամերիկեան արժոյթի անվերահսկելի աճի դէմ պայքարում։

«Իրանում չկայ որեւէ լուրջ գործընթաց, որը կարող էր անհանգստացնել մեզ։ Իրանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մէկն է։ Տնտեսական բարդութիւնները չեն խախտել պետութեան կայունութիւնը, կենտրոնական իշխանութիւնները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը»,- վստահ է Ոսկանեանը։

Նա աւելացրեց, որ երկիրը նորմալ կեանքով է ապրում՝ հասնելով որոշակի յաջողութիւնների ու հանդիպելով որոշ բարդութիւնների։

Բայց նոյնիսկ, եթէ համարենք, որ բողոքների մասին տեղեկութիւնները ստոյգ են, ապա, ինչպէս նշեց արեւելագէտը, Իրանը հսկայական երկիր է, ու միակ նման միջադէպը չի կարելի լուրջ գործընթաց համարւել։

Ինչ վերաբերում է հայ փոխադրողներին՝ ապա նրանք ապրանք չեն փոխադրում Իրան, բեռները Հայաստան են բերում հիմնականում իրանական ընկերութիւնները։

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդօլլնասեր Հեմաթին յայտարարել էր, որ ամերիկեան նոր պատժամիջոցները, որոնք կարող են ուժի մէջ մտնել այս տարւայ նոյեմբերին, առանձնապէս ազդեցութիւն չեն ունենայ երկրի ֆինանսական ու նաւթային գործունէութեան վրայ։

Աւելի վաղ Վաշինգտոնը յայտնել էր, որ նպատակ ունի զրոյի հասցնել նաւթի արտահանումն Իրանից ու կոչ էր արել նաւթ սպառողներին հրաժարւել այդ գնումներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։