Հա

Քաղաքական

08/10/2018 - 13:00

Վարդան Ոսկանեան. «ԱՄՆ-ի նախագահն լաւագոյնս տեղեկացւած է ներսաուդական խնդիրների մասին»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Սաուդական գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանի զայրոյթը հարուցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն յայտարարութիւնը, համաձայն որի՝ առանց ամերիկեան ռազմական օժանդակութեան, Սաուդական Արաբիայի արքան նոյնիսկ երկու շաբաթ չի կարողանայ մնալ իշխանութեան ղեկին, կարիք ունի լրացուցիչ մասնագիտական մեկնաբանութեան։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Սաուդական գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանի զայրոյթը հարուցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն յայտարարութիւնը, համաձայն որի՝ առանց ամերիկեան ռազմական օժանդակութեան, Սաուդական Արաբիայի արքան նոյնիսկ երկու շաբաթ չի կարողանայ մնալ իշխանութեան ղեկին, կարիք ունի լրացուցիչ մասնագիտական մեկնաբանութեան։

Չափազանց հետաքրքրական կը լիներ իմանալ՝ ԱՄՆ-ի նախագահը, որն անշուշտ լաւագոյնս տեղեկացւած է ներսաուդական խնդիրների մասին, արդեօ՞ք նկատի ունի Սաուդական ընտանիքի ներսում առկայ տարաձայնութիւնները եւ ներընտանեկան յեղաշրջման հնարաւորութիւնը, թէ՞ այդ երկրի շիայական ընդդիմութեանը, որը կարող է Եմէնի հութիների խողովակով նաեւ ռազմական աջակցութիւն ստանալ Իրանից եւ տապալել Սաուդական տոհմի իշխանութիւնը, որ հէնց նոյն գահաժառանգի խօսքերով՝ 30 տարով աւելի հին է, քան Միացեալ Նահանգները։

Ի դէպ, մինչ սաուդցիները եւ ամերիկացիները հռետորաբանական պատերազմում «քննարկում են» երկու-երեք հարիւրամեայ հատւածում աւելի հին պետական աւանդոյթ ունենալու խնդիրը, իրանցի գործընկերներիցս մէկը երէկ կատակեց՝ «ինչպէս իրանական դրամական միաւոր ռիալի մի զրոն հանելով ստանում ենք թումանը, այնպէս էլ, Իրանի պետականութեան պատմութիւնից մի զրօ դուրս թողնելով ստացւում է Սաուդական Արաբիայի եւ ԱՄՆ-ի պետականութեան ստեղծման մօտաւոր ժամանակաշրջանը»:

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • «Սաուդացիներն իրենք չեն հաւատում Իրանի դերի մասին ստին». Զարիֆ
    «Սաուդացիներն իրենք չեն հաւատում Իրանի դերի մասին ստին». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, որ նոյնիսկ սաուդացիները չեն հաւատում Իրանի դերին՝ իրենց նաւթային օբիեկտների վրայ յարձակման մէջ: 

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։