Հա

Քաղաքական

09/10/2018 - 08:30

Դոկտ. Լարիջանին հանդիպել է Վեաչեսլաւ Վոլոդինի հետ

Անթալիայում անց կացւող Եւրասիական միջխորհրդարանական 3-րդ համագումարի շրջանակում, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին երէկ՝ հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ:

«alikonline.ir» - Անթալիայում անց կացւող Եւրասիական միջխորհրդարանական 3-րդ համագումարի շրջանակում, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին երէկ՝ հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում, դոկտ. Լարիջանին անդրադառնալով միջազգային վերջին իրադարձութիւններին, նշել է, որ վերջին շրջանում միջազգային յարաբերութիւններում լուրջ փոփոխութիւններ են տեղի ունեցել, որոնցից գլխաւորը միւս բոլոր երկրների համար խնդիրներ ստեղծող, ԱՄՆ ագրեսիւ եւ պրոբլեմատիկ վարքագիծն է:

Նման վարքագծին դիմակայելու համար, դոկտ. Լարիջանին կարեւորել է միջազգային հանրութեան ջանքերի համատեղումը. «Համատեղ ջանքերի շնորհիւ երկրները կարող են դիմակայել ԱՄՆ-ի ագրեսիւ վարքագծին»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրան-Ռուսաստան յարաբերութիւններին, Իսլ. խորհրդարանի խօսնակը գոհունակութեամբ նշել է, որ դրանք վերելք են ապրում՝ ընդգծելով յատկապէս ֆինանսաբանկային եւ էներգետիկ ոլորտները:

ՌԴ Պետդումայի նախագահն էլ իր հերթին բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկայ յարաբերութիւնները՝ նշելով, որ Իրանի հետ յարաբերութիւններն առանցքային նշանակութիւն ունեն ՌԴ արտաքին քաղաքականութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։