Հա

Քաղաքական

09/10/2018 - 10:40

Կարէն Խանլարեան. «Իրանում հայութեան խաղաղ համակեցութիւնն արտայայտւում է մուսուլմանների կողքին նրանց հասարակական ակտիւութեամբ»

Իրանում Դանիայի դեսպան Դենի Աննանը հանդիպել է Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների, այդ թւում՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ: 

«alikonline.ir» - Իրանում Դանիայի դեսպան Դենի Աննանը հանդիպել է Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների, այդ թւում՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ: Տեղեկացնում է «icana.ir»-ը:

Հանդիպման ընթացքում Կարէն Խանլարեանն անդրադառնալով Իրանում հայութեան խաղաղ համակեցութեանն ասել է. «Դարերի ընթացքում իրանահայութեան խաղաղ համակեցութիւնն արտայայտւել է ոչ միայն նրանց ֆիզիկական ներկայութեամբ, այլ, նաեւ, մուսուլմանների շրջանում նրանց հասարակական ակտիւութեամբ»: Այս հանգամանքը նա պայմանաւորել է շիիզմի ուսմունքով, որը խաղաղ գոյակցում է Աստւածային միւս բոլոր կրօնների հետ:

«Հայ համայնքը բարգաւաճ եւ ակտիւ է Իրանում, Սիրիայում ու Լիբանանում, ինչը պայմանաւորւած է դրա համար հիմք ստեղծած շիա իմամների գաղափարներով»,- ասել է պատգամաւորը՝ նշելով, որ յետյեղափոխութեան շրջանում Աստւածային կրօնների միջեւ երկխօսութիւնը հունաւորւած է, եւ դրանով զբաղւում են հզօր կառոյցներ:

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեանը պատգամաւորը կարեւորութեամբ նշել է, որ տարածաշրջանի ժողովրդներին հումանիտար օգնութիւն տրամադրելու գործում, Իրանը խտրական վերաբերմունք չի ցուցաբերել մուսուլմանների եւ քրիստոնեաների միջեւ. «Իրաքում եւ Սիրիայում, երբ հայերն ու ասորիները յայտնւեցին ԴԱԷՇ-ի եւ «Ջեբհաթ ալ Նուսրա»-ի ահաբեկչական յարձակումների թիրախում, Իրանը միակ երկիրն էր, որ նրանց հումանիտար օգնութիւն ցուցաբերեց»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։