Հա

Քաղաքական

10/10/2018 - 08:40

Խոշռու. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակադարձի ԱՄՆ սպառնալիքներին»

Միակողմանի պատժամիջոցների սահմանումն ու միջազգային պայմանագրերի չեղարկումը, ՄԱԿ-ի կանոնադրութեանն ուղղւած լրջագոյն սպառնալիք է:

«alikonline.ir» - Միակողմանի պատժամիջոցների սահմանումն ու միջազգային պայմանագրերի չեղարկումը, ՄԱԿ-ի կանոնադրութեանն ուղղւած լրջագոյն սպառնալիք է:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտէի «Օրէնքի իշխանութիւն» թեմայով նիստի ժամանակ յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն:

Իր ելոյթում, Խոշռուն խօսելով ԱՄՆ միակողմանի գործողութիւնների մասին, նշել է, որ դրանք բազմակողմանիութեանն ուղղւած լրջագոյն սպառնալիքներ են, որոնց համարժէք եւ համաչափ պատասխան է անհրաժեշտ:

Անդրադառնալով Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու եւ Իրանի դէմ միակողմանի պատժամիջոցների վերականգնման փաստին, Խոշռուն յայտարարել է, որ պատմութեան մէջ առաջին անգամը լինելով, վետոյի իրաւունք ունեցող ՄԱԿ-ի ԱԽ անդամը միւս երկրներին փորձում է պատժել այն բանի համար, որ նրանք հետեւում են ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւին:

«Միակողմանի պատժամիջոցների սահմանումն ու միջազգային պայմանագրերի չեղարկումը, ՄԱԿ-ի կանոնադրութեանն ուղղւած լրջագոյն սպառնալիք է: Միջազգային հանրութիւնը պէտք է հակադարձի ԱՄՆ-ի սպառնալիքներին»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

  • ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը
    ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

    ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

  • Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին
    Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին

    2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։

  • Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում
    Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

  • «Հորմոզի նեղուցում օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն ապակայունացնող է». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ
    «Հորմոզի նեղուցում օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն ապակայունացնող է». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

    Ռազմավարական նշանակութիւն ունեցող Հորմոզի նեղուցում օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն ապակայունացնող եւ անընդունելի է: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Մերձաւոր Արեւելքի մարտահրաւէրների առանցքի շուրջ, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան թեմայով հրաւիրւած նիստում յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։