Հա

Քաղաքական

11/10/2018 - 08:00

Բահրամ Ղասեմի. «Իրանցի դիւանագէտը Գերմանիայում ահաբեկչական խմբաւորումների դաւադրութեան զոհ է դարձել»

ԻԻՀ ԱԳՆ խօսնակ Բահրամ Ղասեմին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է որ. «իրանցի դիւանագէտի կալանաւորումն ու յանձնումը դաւադրութիւն է»:

«alikonline.ir» - ԻԻՀ ԱԳՆ խօսնակ Բահրամ Ղասեմին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է որ. «իրանցի դիւանագէտի կալանաւորումն ու յանձնումը դաւադրութիւն է»:

«Իրանը յետ է կանչել Գերմանիայի դեսպանին, որպէսզի իր դիւանագէտի կալանաւորման եւ նրան Բելգիայի իշխանութիւններին յանձնելու հարցի հետ կապւած բողոք յայտնի»,- ասել է նա:

Բահրամ Ղասեմին կատարւածը դիտարկելով որպէս Իրանի իշխանութիւնների դէմ դաւադրութիւն ընդգծել է որ. «Իրանցի դիւանագէտի կալանաւորումն ու յանձնումը Իրանի թշնամիներն են կազմակերպել, որն ուղղւած է Իրանի եւ Եւրոպայի յարաբերութիւնների լարմանը»:

Նշենք որ, ահաբեկչութեան փլան մշակելու մեղադրանքով Գերմանիայի դատարանը Բելգիային  է յանձնել իրանցի դիւանագէտ Ասադոլ Ասադիին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։