Հա

Քաղաքական

15/10/2018 - 14:22

Գեներալ Ամիր Հաթամի. «Եթէ հակահարւած չտանք ԱՄՆ-ի քաղաքականութեանը, ապա կը դառնանք «նոր Հիտլերների» յայտնւելու վկաները»

ԱՄՆ-ն Իրանի դէմ սահմանել է պատժամիջոցներ, քանի որ մենք նախընտրել ենք անկախ լինել: Այս մասին այսօր Ասիայի խաղաղովկիանոսեան ռազմաբժշկական չորրորդ Կոնգրեի փակման արարողութեան ժամանակ յայտարարել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն Իրանի դէմ սահմանել է պատժամիջոցներ, քանի որ մենք նախընտրել ենք անկախ լինել: Այս մասին այսօր Ասիայի խաղաղովկիանոսեան ռազմաբժշկական չորրորդ Կոնգրեի փակման արարողութեան ժամանակ յայտարարել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին: Այս մասին տեղեկացնում է «Թասնիմ» գործակալութիւնը:

«Եթէ մենք հակահարւած չտանք ԱՄՆ-ի քաղաքականութեանը, ապա կը դառնանք «նոր Հիտլերների» յայտնւելու վկաները»,- ասել է Ամիր Հաթամին: Նա ընդգծել է, որ «Իրանը հաւատարմութիւն է դրսեւորել միջազգային պայմանաւորւածութիւններին, բայց ԱՄՆ-ն դժգոհ է Թեհրանի բռնած անկախ դիրքից, նրա նկատկմամբ պատժամիջոցներ է սահմանում եւ նոյնիսկ խոչընդոտում է դեղորայքի ներմուծմանը»:

Նախարարի խօսքով՝ «Իրանը տարիներ առաջ սահմանեց մարդու իրաւունքների հռչակագիր, որի գաղափարները շարունակում է մնալ երկրում ամենատարբեր ոլորտների գործունէութեան սկզբունք»:

Ամիր Հաթամին անդրադառնալով միջուկային զէնքի կիրառման անդառնալի հետեւանքներին յայտնեց. «Իրանի ժողովուրդն շատ է տուժել քիմիական զէնք օգտագործման հետեւանքով, զոհերից ոմանք մինչ այժմ շարունակում են բժշկւել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։