Հա

Քաղաքական

16/10/2018 - 12:30

«Ջէյշօլադլ» ահաբեկչական խմբաւորումը ստանձնել է Միրջաւէի մարտիկների առեւանգման պատասխանատւութիւնը

«Ջէյշօլադլ» ահաբեչական խմբաւորումն ստանձնել է սահմանային Միրջաւէ շրջանում մարտիկների առեւանգման պատասխանատւութիւնը: 

«alikonline.ir» - «Ջէյշօլադլ» ահաբեչական խմբաւորումն ստանձնել է սահմանային Միրջաւէ շրջանում մարտիկների առեւանգման պատասխանատւութիւնը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ համապատասխան յայտարարութիւնը զետեղւել է խմբաւորման կապւած թելեգրամի էջում:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է որ. «Այսօր վաղ առաւօտեան «Ջէյշօլադլ» խմբաւորման կողմից զինաթափւել է Միրջաւէի ռազմաբազան»:

Նշենք որ, միջադէպի մասին տեղեկութիւններն առայժմ պաշտօնապէս չեն հաստատւել: 

Յիշեցնենք որ, այսօր՝ վաղ առաւօտեան, Իրանի սահմանային Միրջաւէ շրջանում առեւանգւել էին սահմանապահ մարտիկներ: Սահմանապահները գտնւել են Լոքադանի սահմանամերձ տարածքում: Այն պատկանում է Միրջաւէ քաղաքի Ռիգմելք բաժնին, որն գտնւում է Միջաւէ քաղաքից 50 կմ. հեռաւորութեան վրայ:

Մարտիկների ճակատագրի մասին առայժմ տեղեկութիւններ չկան: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։