Հա

Քաղաքական

17/10/2018 - 08:50

Ֆարսի նահանգապետը ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանին

Հոկտեմբերի 14-15-ը՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը երկօրեայ այցով մեկնել է Ֆարս նահանգ: Նահանգապետ Էսմայիլ Թաբադարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական գործունէութիւն իրականացնելու, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան եւ մշակոյթի ոլորտներում համագործակցութեան խորացման հնարաւորութիւնները: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 14-15-ը՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը երկօրեայ այցով մեկնել է Ֆարս նահանգ: Նահանգապետ Էսմայիլ Թաբադարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական գործունէութիւն իրականացնելու, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան եւ մշակոյթի ոլորտներում համագործակցութեան խորացման հնարաւորութիւնները: Ֆարսի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատում Արտաշէս Թումանեանն էլ իր հերթին հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի տնտեսութեան վիճակը, Իրանի հետ տնտեսական համագործակցութեան պայմանները, Հայաստանի գործարար միջավայրը բնութագրող ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցութեան համատեքստում կողմերը խօսել են Հայաստան-Իրան յարաբերութիւնների խորացման կարեւորութեան մասին: Արտաշէս Թումանեանը ներկայացրել է ՀՀ նոր կառավարութեան հակակոռուպցիոն քաղաքականութիւնը եւ նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչներին առաջարկել այցելել Հայաստան՝ տեղում ծանօթանալու տնտեսական գործունէութեան հնարաւորութիւններին:

Հանդիպման աւարտին կողմերը պատասխանել են գործարարների բազմաթիւ հարցերին: Այցի շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը եղել է Շիրազի համալսարանում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի փոխնախագահ Ալիռեզա Աֆշարիֆարի հետ: Վերջինս ներկայացրել է համալսարանի գիտակրթական գործունէութիւնը, խօսել հաստատւած միջազգային կապերի, ուսանողների եւ դասախօսների փոխանակման ծրագրերի մասին:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Թումանեանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կրթութեան ոլորտը, մասնաւորապէս հայաստանեան ԲՈւՀ-երի գործունէութիւնը: ՀՀ դեսպանին ընդունել են նաեւ Ֆարս նահանգի մի շարք արդիւնաբերական ձեռնարկութիւններ եւ նրան ծանօթացել դրանց գործունէութեանը, այնուհետեւ այցելել են Պերսեպոլիս պատմամշակութային հնավայր: Արտաշէս Թումանեանը եղել է Շիրազի «Հայ ակումբում», որտեղ տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։