Հա

Քաղաքական

21/10/2018 - 11:00

Նախագահ Ռոհանին խորհրդարանին ներկայացրեց նախարարների թեկնածուների ցանկը

Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին, այսօր՝ առաւօտեան խորհրդարանի դիւանին է ներկայացրել իր առաջարկած նախարարարների թեկնածուների ցանկը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին, այսօր՝ առաւօտեան խորհրդարանի դիւանին է ներկայացրել իր առաջարկած նախարարարների թեկնածուների ցանկը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնը՝ ցանկը հետեւեալն է.

Մոհամմադ Էսլամի՝ տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար

Ֆարհադ Դեժփասանդ՝ տնտեսութեան նախարար

Ռեզա Ռահմանի՝ արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար

Մոհամմադ Շարիաթմադարի՝ աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարար

Նշենք որ, երէկ երեկոյեան դոկտ. Հասան Ռոհանին հետեւելով Սահմանադրական օրէնքի 135-րդ յօդւածի պահանջին, արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարութեան պաշտօնակատար էր նշանակել Ռեզա Ռահմանիին:

Համաձայն սահմանադրութեան նոյն յօդւածի պահանջին Նախագահը՝ տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարի պաշտօնակատար նշանակեց Մոհամմադ Էսլամիին:

Յիշեցնենք որ, նախօրէին կառավարութեան երկու նախարարներ հրաժարւել էին իրենց ստանձնած պատշօններից: Աբբաս Ախոնդին՝ արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարութիւնից իսկ Մոհամմադ Շարիաթմադարին էլ տրանսպորտի, քաղաքաշինութեան նախարարի պաշտօնից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։