Հա

Քաղաքական

23/10/2018 - 15:10

Զանգանէ. «Իրանի Նաւթի արտահանումը կանգ չի առնի»

Ոչ մի երկիր ի զօրու չէ Իրանի բաժինը փոխարինել նաւթի համաշխարհային շուկայում: Այս մասին այսօր «Թասնիմ» գործակալութեան հետ զրոյցում ասել է Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն յաւելելով որ՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կը պահեն նաւթաշուկան:

«alikonline.ir» - Ոչ մի երկիր ի զօրու չէ Իրանի բաժինը փոխարինել նաւթի համաշխարհային շուկայում: Այս մասին այսօր «Թասնիմ» գործակալութեան հետ զրոյցում ասել է Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն յաւելելով որ՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կը պահեն նաւթաշուկան:

Զանգանէյի խօսքով Իրանը համարւում է ածխաջրածինների խոշորագոյն համաշխարհային մատակարարներից մէկն, եւ քանի դեռ ԱՄՆ-ն պատժամիջիցներ կիրառի նրա դէմ վառելիքի շուկայում անկայունութիւն կը դիտւի:

Իրանի Նաւթի նախարարը յայտնել է որ. «ԱՄՆ-ի վարչակազմը ճգտում է իրանական նաւթի արտահանումը զրոյացնելը»:  Ինչն նախարարն անւանել է «անհնար» աւելացնելով որ՝ «Մենք աչքի ենք ընկնում նրանով, որ կայունօրէն մեր յաճախորդներին ապահովում ենք վառելիքով»:

Զանգանէի համոզմամբ Վաշինգտոնը անում է ամէն ինչ համոզելու իր դաշնակիցներին մինչեւ ընթացիկ տարւայ նոյեմբերի 4-ը լիովին հրաժարւել իրանական նաւթի ներմուծումից, սակայն նրա խօսքով՝ Իրանը կը շարունակի արդիւնահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզօրութիւնները», եւ երկիրը խնդիրներ չի ունենայ նաւթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։