Հա

Քաղաքական

01/11/2018 - 09:10

Հանրապետութեան նախագահ. «Իրանը չի վախենում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից»

Իրանը չի վախենում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից: Այս մասին կառավարութեան հոկտեմբերի 31-ի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանը չի վախենում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից: Այս մասին կառավարութեան հոկտեմբերի 31-ի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Խօսքն ուղղելով Իրանի առեւտրային գործընկերներին, նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ժամանակաւոր բոյթ են կրում, իսկ նրանց հետ Իրանի յարաբերութիւնները մշտական են:

Անդրադառնալով նոյեմբերի 4-ից Իրանի դէմ ուժի մէջ մտնող ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթին, նախագահը նշել է, որ դրանց կիրառումն ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ անարդար վերաբերմունքի եւս մէկ օրինակ է:

«Սակայն մարդիկ պէտք է որ լաւ իմանան, որ Իրանի իշխանութիւնները վախ չունեն ամերիկեան պատժամիջոցների հետ կապւած»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Անցեալ ամիսներին ժողովուրդը դժւարին օրեր է ապրել, դա կարող է շարունակւել նաեւ առաջիկայ ամիսներին, սակայն կառավարութիւնն ամէն ինչ անելու է հնարաւորինս մեղմելու այդ դժւարութիւնները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։