Հա

Քաղաքական

01/11/2018 - 13:00

Քէյհան Բարզեգար. «ՀՀ-ն պէտք է լուրջ ուշադրութիւն յատկացնի արտաքին քաղաքականութեան»

«168 Ժամ» թերթի հետ զրոյցում իրանցի քաղաքագէտ Քէյհան Բարզեգարը՝ անդրադառնալով տարածաշրջանային համագործակցութիւնների ուղղութեամբ ՀՀ արտաքին քաղաքականութեանը, ասել է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հաշւի առնելով բարդ աշխարհագրութիւնը, ՀՀ-ն պէտք է լուրջ ուշադրութիւն յատկացնի արտաքին քաղաքականութեանը, որը միայն ԼՂ հակամարտութիւնն ու Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու հարցը չէ։

«alikonline.ir» - «168 Ժամ» թերթի հետ զրոյցում իրանցի քաղաքագէտ Քէյհան Բարզեգարը՝ անդրադառնալով տարածաշրջանային համագործակցութիւնների ուղղութեամբ ՀՀ արտաքին քաղաքականութեանը, ասել է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հաշւի առնելով բարդ աշխարհագրութիւնը, ՀՀ-ն պէտք է լուրջ ուշադրութիւն յատկացնի արտաքին քաղաքականութեանը, որը միայն ԼՂ հակամարտութիւնն ու Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու հարցը չէ։ Խօսքը շատ աւելի լայն սպեկտրի մասին է, որը ներառում  է եւ տարածաշրջանային, եւ արտատարածաշրջանային համագործակցութիւնը, ինչը Հայաստանի համար կարող է դառնալ անվտանգութեան յաւելեալ երաշխիք։ Այսինքն՝ պէտք է աշխատել նախ բոլոր կարեւոր կենտրոնների, հարեւանների հետ՝ սերտօրէն առաջ մղելով սեփական շահերը։ Դա չափազանց կարեւոր է»:

Իր հերթին՝ վրացի քաղաքագէտ Իրակլի Մենագարիշւիլին ասել է, որ հետեւելով Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ ստորագրւած ստամբուլեան հռչակագրի հետ կապւած քննարկումներին, հասկացել է, որ ՀՀ-ում կան քննադատութիւններ՝ նաև ուղղւած հէնց հայաստանեան դիւանագիտութեանը, որ նման իրադարձութիւններից առաջ պէտք է պատրաստւել, համապատասխան աշխատանք իրականացնել գործընկեր երկրների հետ։

«Իսկ եթէ իմանալով, որ նման ձեւաչափերում այսպիսի ձեւակերպումներ են հնարաւոր, եւ քայլեր չեն ձեռնարկւում, կարելի է ենթադրել, որ դա պաշտօնական Երեւանին առանձնապէս չի մտահոգում։ Իսկ եթէ մտահոգում է, պէտք է վերանայել նման հարցերում սեփական քաղաքականութիւնը, որպէսզի գործընկեր երկրների համար եւս կանխատեսելի լինի Երեւանի ցանկութիւնները»,- ասել է նա։

Նրա խօսքով՝ Հայաստանը, չունենալով յարաբերութիւններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, կարող է իր օրակարգն առաջ մղել տարածաշրջանում իր միւս գործընկերների հետ ակտիւ աշխատանքի միջոցով։

«Իրադարձութիւնից յետոյ դրան արձագանգելը եւս այդքան արդիւնաէտ չեմ համարում, կան այս ձեւաչափերը, Վրաստանը եւս համագործակցութիւններ ունի, ուստի նախապէս պէտք է մշակւի համապատասխան գործողութիւնների ծրագիր այսպիսի դէպքերի եւ աւելի լաւ համագործակցութեան համար, այլապէս Հայաստանը մեկուսանում է նաեւ իր գործընկեր երկրներից»,- ասել է Իրակլի Մենագարիշւիլին»:

Յարակից լուրեր

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին
    Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։