Հա

Քաղաքական

04/11/2018 - 13:50

Գեներալ Ջաֆարի. «Աբանի 13-ը Իրանի ժողովրդի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյութիւն ունեցեղ խորը հակասութեան ապացոյցն է»

Աբանի 13-ը Իրանի ժողովրդի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյութիւն ունեցող տեւական եւ խորը հակասութեան վկան է:

«alikonline.ir» - Աբանի 13-ը Իրանի ժողովրդի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյութիւն ունեցող տեւական եւ խորը հակասութեան վկան է:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին Աբանի 13-ի 39-ամեակի առիթով Թեհրանում կազմակերպւած գլխաւոր միջոցառման ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին:

Բարձրաստիճան զինւորականն անդրադառնալով 39 տարի առաջ մի խումբ ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրաւման պատմական իրադարձութեանը, նշել է, որ եթէ ԱՄՆ դեսպանութիւնը շարունակէր աշխատել Թեհրանում, անկասկած Իսլ. յեղափոխութեանը չէր յաջողւի բոլորել իր 40-ամեակը:

Ըստ նրա՝ Իսլ. յեղափոխութեան 40-ամեայ պատմութիւնը տարածաշրջանում ԱՄՆ իրարյաջորդ պարտութիւնների վկան է. «Թշնամու վերջին միջոցը՝ տնտեսական պատերազմը նոյնպէս ձախողման է դատապարտւած»,- ասել է գեներալ Ջաֆարին՝ ԱՄՆ գործող նախագահին խորհուրդ տալով, երբեք չսպառնալ Իրանին, քանզի ինչպէս ամերիկացի նախկին նախարարներից մէկն է խոստովանել, Իրանի սպառնալը բացարձակ անմտութիւն է, իսկ երկրի համակարգի փոփոխութեան ցանկացած քայլ ի սկզբանէ ձախողման է դատապարտւած:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։