Հա

Քաղաքական

12/11/2018 - 11:50

Իրանի ԶՈՒ-ն պատրաստ է պաշտպանելու երկրի առեւտրային նաւատորմի անվտանգութիւնը

Իրանի Զինւած ուժերը պատրաստ են պաշտպանելու երկրի առեւտրային նաւատորմի անվտանգութիւնը:

«alikonline.ir» - Իրանի Զինւած ուժերը պատրաստ են պաշտպանելու երկրի առեւտրային նաւատորմի անվտանգութիւնը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին յայտարարել է ռազմական գործողութիւնների գծով Իրանի բանակի գլխաւոր հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սէյէդ Մահմուդ Մուսաւին՝ պատասխանելով միջազգային ջերերում Իրանի առեւտրային նաւատորմի ազատ նաւարկութեան հնարաւորութեան կապակցութեամբ, ԱՄՆ սպառնալիքների մասին լրագրողների հարցերին:

«Միջազգային ջրերում առեւտրային նաւատորմի ազատ նաւարկման համար ցանկացած տիպի արգելքը հակասում է միջազգային օրէնքներին եւ նորմերին եւ անընդունելի է: ԻԻՀ ԶՈՒ-ը պատրաստ են պաշտպանելու երկրի առեւտրային նաւատորմի անվտանգութիւնը»,- ասել է բարձրաստիճան զինւորականը՝ նշելով, որ 40-ամեայ փորձը ցոյց է տւել, որ բոլոր սպառնալիքներով հանդերձ, միջազգային ջրերում ազատ նաւարկումն այնուամենայնիւ շարունակւել է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։