Հա

Քաղաքական

13/11/2018 - 13:00

Իրանի ԱԳ նախարար. «Պատրաստ ենք կարագաւորել Սաուդական Արաբիայի հետ յարաբերութիւնները»

Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հարցազրոյց է տւել Լոնդոնում տպագրւող «Al-Araby Al-Jadeed» համաարաբական օրաթերթին:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հարցազրոյց է տւել Լոնդոնում տպագրւող «Al-Araby Al-Jadeed» համաարաբական օրաթերթին:

Ի թիւս այլ հարցերի, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադարձել է նաեւ Սաուդական Արաբիայի հետ Իրանի լարւած յարաբերութիւններին՝ նշելով, որ պաշտօնական Թեհրանը պատրաստ է կարգաւորել Սաուդական Արաբիայի հետ իր յարաբերութիւնները:

«Սաուդական Արաբիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար չունենք որեւէ պրոբլեմ: Խնդիրը վերաբերում է Սաուդական Արաբիային. Ռիադին անհրաժեշտ է վերանայել իր քաղաքականութիւնը, որը կը նպաստի տարածաշրջանում լարւածութեան որոշակի թօթափմանը»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Նա նշել է, որ Թեհրանում տեղեակ են եղել Սաուդական Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի՝ Իրանի բարձարստիճան պաշտօնեաներին սպանելու ծրագրի մասին. «Սա նորութիւն չէ: Սաուդական Արաբիան տարիներ է, ինչ աջակցում եւ հովանաւորում է Իրանում աշխատող ահաբեկչական խմբաւորումներին: Նրանք յայտարարել էին, որ մտադիր են հակամարտութիւնն Իրանի սահմաններից ներս տեղափոխել: Դրանից յետոյ մենք ահաբեկչական խմբաւորումների գործունէութեան ակտիւացման ականտեսը եղանք: Վերջին շրջանի իրադարձութիւններն ու բացայայտումները գալիս են հերքելու Սաուդական Արաբիայի դէմ՝ Իրանի ենթադրեալ սադրանքների մասին յայտարարութիւնները: Ընհակառակը, դրանք ապացուցում են, որ Իրանին հարւածելու նպատակով, Սաուդական Արաբիան է լարւածութիւն սադրում»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։