Հա

Քաղաքական

13/11/2018 - 15:30

Դոկտ. Խանլարեան. «Եւրոպան գլոբալ առումով համաձայն չէ այս պատժամիջոցներին»

Իրանի դէմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների եւ դրանց դիմակայելու հարցով հարցազրոյց ենք ունեցել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանի դէմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների եւ դրանց դիմակայելու հարցով հարցազրոյց ենք ունեցել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ:

Դոկտ. Խանլարեանը այդ մասին ընդգծել է. «Ըստ իս դիմակայելու ձեւերը շատ էլ դիւրին չեն եւ կան բարդութիւններ, սակայն նկատելի է, որ Իրանի, թէ՛ դատական, թէ՛օրէնսդիր, եւ թէ՛ գործադիր իշխանութիւնների մօտ կամքը գոյութիւն ունի, դիմագրաւելու այս պատժամիջոցները եւ շրջանցել այն: Չեմ կարող մանրամասնութիւններ նշել, սակայն բաւականին ելքերի մասին է մտածւել, թէ՝ ինչպէս կարելի է այդ իրականացնել: Այն, ինչ ըստ իս պիտի մտածել այդ մասին, սա զուտ տնտեսական պատժամիջոցներ չեն, այլ իրենց էութեամբ համարւում են քաղաքական: Յստակ կարելի է ասել, որ ԱՄՆ-ն, շնորհիւ իր, ինչ-որ տեղ ծայրայեղական քաղաքականութիւններ վարող նախագահի, այսօր մեկուսացման ինչ-որ փուլում է: Եթէ մի քանի տարի առաջւայ հետ համեմատենք, որ աշխարհում մեծ պետութիւնները հակաիրան պատժամիջոցների հարցով ինչ որ տեղ համախորհուրդ էին, այսօր դա գոյութիւն չունի: Այսօր Եւրոպան գլոբալ առումով համաձայն չէ այս պատժամիջոցներին եւ թւում է, թէ ԱՄՆ-ն այս պատժամիջոցների հարցով մենութեան մէջ է մնացել եւ սա մեզ որպէս պետութիւն հնարաւորութիւն է տալիս, որպէսզի այդ պատժամիջոցներին աւելի դիւրին կերպով դիմակայենք: Թէ սա ինչպէս կը կատարւի, արդէն պիտի աստիճանաբար դրա ականատեսը լինենք, օրինակ նախատեսւում էր, որ տարադրամի կուրսը ահաւոր վերելք ունենար, բայց այն չպատահեց եւ այն ինչ պատահել էր ինչ որ ձեւով կասեցւեց եւ դոլարի առումով էլ աճ չի նկատւում եւ դեռ կարծում եմ, որ հակառակն էլ կը պատահի: Սակայն, նախատեսելը, ապաշնորհ գործ է եւ անհրաժեշտ է սպասել, բայց վստահ եմ, որ միատեղ կամք գոյութիւն ունի այս վիճակից ձերբազատւելու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։