Պաշտօնական այցով, այսօր՝ նոյեմբերի 17-ին Իրան է ժամանել Իրաքի Հանրապետութեան նախագահ Բարհամ Սալեհը:
«alikonline.ir» - Պաշտօնական այցով, այսօր՝ նոյեմբերի 17-ին Իրան է ժամանել Իրաքի Հանրապետութեան նախագահ Բարհամ Սալեհը:
Իրաքի նախագահին եւ նրան ընկերակցող ներկայացուցչական պատւիրակութեանը Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում դիմաւորել է արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանին, որից յետոյ Բարհամ Սալեհն ուղեւորւել է «Սաադաբադ» պատմամշակութային համալիր, ուր Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեամբ տեղի է ունեցել նրա պաշտօնական դիմաւորման արարողութիւնը:
Երկօրեայ պաշտօնական այցի ընթացքում նախատեսւած է Իրաքի նախագահի հանդիպումը Հանրապետութեան նախագահի եւ մի շարք այլ բարձարաստիճան պաշտօնեաների հետ: Հանդիպման շրջանակում երկու երկրների պաշտօնեանները ստորագրելու են համագործակցութեան մի քանի փաստաթուղթ, իսկ այցի արդիւնքները համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում ամփոփելու են Հասան Ռոհանին եւ Բարհամ Սալեհը:
Նշենք, որ Իարքի նախագահի պաշտօնում ընտրւելուց յետոյ, սա Բարհամ Սալեհի տարածաշրջանային չորրորդ այցելութիւնն է: Մինչ այս նա եղել է Քուվէյթում, Արաբական Միացեալ Էմիրութիւններում եւ Յորդանանում: