Հա

Քաղաքական

18/11/2018 - 14:10

Դոկտ. Լարիջանի. «Կառավարութեան հետ համատեղ յանձնաժողովը կը քննարկի ժողովրդի կենսամակարդակի հետ կապւած խնդիրները»

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին անդրադարձել է խորհրդարանի այսօրւայ փակ նիստին, որի ընթացքում խորհրդարանի հետազօտութիւնների կենտրոնի տնօրէնը զեկուցել է պատժամիջոցների եւ դրանց դիմակայելու հնարաւորութիւնների մասին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին անդրադարձել է խորհրդարանի այսօրւայ փակ նիստին, որի ընթացքում խորհրդարանի հետազօտութիւնների կենտրոնի տնօրէնը զեկուցել է պատժամիջոցների եւ դրանց դիմակայելու հնարաւորութիւնների մասին:

Դոկտ. Լարիջանին ներկայացւած զեկոյցը համապարփակ եւ գոհացուցիչ է որակել եւ տեղեկացրել է, որ որոշւել է համապատասխան յանձնաժողովները զբաղւեն զեկոյցում արձանագրւած տարբեր թեմաներով, իսկ կառավարութեան հետ համատեղ յանձնաժողովն էլ իրագործի համապատասխան որոշումներն ու առաջարկւած լուծումները:

Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում որոշում է կայացւել, որպէսզի կառավարութեան հետ համատեղ յանձնաժողովը զբաղւի նաեւ արդիւնաբերութեան, էներգետիկ, գիւղատնտեսութեան ոլորտի խնդիրներով եւ յատուկ ուշադրութիւն դարձնի ժողովրդի կենսամակարդակի հետ կապւած անմիջական խնդիրներին:

Նշենք, որ խորհրդարանի այսօրւայ փակ նիստի ընթացքում պատգամաւորները քննել են պատժամիջոցներին դիմակայելու հնարաւորութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։