Հա

Քաղաքական

19/11/2018 - 14:50

Զարիֆը հանդիպել է Հանթի հետ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ նոյեմբերի 19-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ, Ջերեմի Հանթի հետ:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ նոյեմբերի 19-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ, Ջերեմի Հանթի հետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւններին, ինչպէս նաեւ՝ Միջուկային համապարփակ համաձայնագրին վերաբերող թեմաներ:

Թէեւ հանդիպման վերաբերեալ պաշտօնական տեղեկատւութիւնը սահմանափակւել է հէնց այսքանով, այդուհանդերձ իրանական ԶԼՄ-ները նշել են, թէ բանակցութիւնների առանցքը կազմել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների արդիւնքում Իրանի հետ հաշւարկներ իրականացնելու մեխանիզմների թեման:

Նշենք, որ սա Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտօնում Ջերեմի Հանթի առաջին այցն է Թեհրան: Զարիֆն ու Հանթն առաջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում:

Նախատեսւած է նաեւ Հանթի հանդիպումը Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։