Հա

Քաղաքական

19/11/2018 - 15:00

Հանրապետութեան նախագահ. «Թոյլ չենք տայ, որ ժողովուրդը որեւէ դժւարութեան հանդիպի»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Արեւմտեան Ատրպատական այցի շրջանակում, այսօր՝ նոյեմբերի 19-ին հանդիպել է Խոյի քաղաքացիների հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Արեւմտեան Ատրպատական այցի շրջանակում, այսօր՝ նոյեմբերի 19-ին հանդիպել է Խոյի քաղաքացիների հետ:

Իր ելոյթում նախագահն ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ նշելով, որ կառավարութիւնը կը ձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը, որպէսզի թոյլ չտայ, որ ժողովուրդը որեւէ դժւարութեան հանդիպի. «Թոյլ չենք տայ, որ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գոյացման հարցով ժողովուրդը որեւէ դժւարութեան հանդիպի: Դրանց մեծ մասը կարտադրենք երկրում, իսկ մնացեալ մասը կը ներմուծենք արտասահմանից»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ թշնամին փորձում է տնտեսական եւ հոգեբանական ճնշումների միջոցով Իրանի ժողովրդին ծնկի բերել, սակայն՝ ապարդիւն:

«Մեր ժողովուրդը պէտք է հաւատքով լցւած լինի երկրի ապագայի նկատմամբ, որովհետեւ մենք թոյլ չենք տայ, որ ամերիկացիների եւ սիոնիստների ճնշումները բացասական ազդեն ժողովրդի առօրեայ կենցաղի վրայ»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։