Հա

Քաղաքական

20/11/2018 - 15:30

Զարիֆ. «Պատժամիջոցների միջոցով անհնար է որեւէ մէկին բանակցութիւններ պարտադրել»

Իրանը ոչ միայն կը յաղթահարի ԱՄՆ պատժամիջոցները, այլ, նաեւ կառաջադիմի ու կը զարգանայ: Այս մասին բրիտանական «The Guardian» պարբերականի հետ զրոյցում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Իրանը ոչ միայն կը յաղթահարի ԱՄՆ պատժամիջոցները, այլ, նաեւ կառաջադիմի ու կը զարգանայ: Այս մասին բրիտանական «The Guardian» պարբերականի հետ զրոյցում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Մենք արդէն համակերպւել ենք ճնշումներին եւ գտել դրանց դիմակայելու ուղիները: Պատժամիջոցները միանշանակօրէն հարւածում են շարքային քաղաքացիներին, սակայն դրանք հազւադէպ են հասնում իրենց նպատակին: Սա այն լրջագոյն խնդիրն է, որին մշտապէս հանդիպել են ԱՄՆ պատժամիջոցները»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ յաւելելով, որ պատժամիջոցների միջոցով անհնար է որեւէ մէկին բանակցութիւններ պարտադրել. «Պատժամիջոցներն իրականում աւելի են ամրապնդում նրանց դիմադրելու կամքն ու ցանկութիւնը»,- ընդգծել է նա:

Զարիֆը վստահեցրել է, որ Իրանին կը յաջողւի յաղթահարել պատժամիջոցներն ու քայլել առաջընթացի եւ զարգացման ուղղութեամբ: Նա հաւաստիացրել է, որ Իրանի իշխանութիւններն անում են ամէն ինչ, որպէսզի պատժամիջոցների ազդեցութիւնը շարքային քաղաքացիների վրայ նւազագոյնի հասցնեն, այդուհանդերձ, ըստ նրա՝ դրանք որոշակի բացասական ազդեցութիւն թողնելու են երկրի տնտեսութեան եւ հասարակութեան կենսամակարդակի վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։