Հա

Քաղաքական

29/11/2018 - 12:25

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտել են Սիրիայում քիմիական զէնքի կիրառումը

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտել են Սիրիայում քիմիական զէնքի կիրառումը եւ պահանջել Քիմիական զէնքի արգելման կազմակերպութիւնից` պրոֆեսիոնալ հետաքննութիւն անցկացնել: Այդ մասին ասւում է երկրների յայարարութիւնում:

«alikonline.ir»- Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտել են Սիրիայում քիմիական զէնքի կիրառումը եւ պահանջել Քիմիական զէնքի արգելման կազմակերպութիւնից` պրոֆեսիոնալ հետաքննութիւն անցկացնել: Այդ մասին ասւում է երկրների յայարարութիւնում: Յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ՊՆ-ն աւելի վաղ յայտնել էր, որ գրոհայինները թունաւոր նիւթերով արկերով գնդակոծել են Հալէպը, 100 մարդ տուժել է: ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ աւելի վաղ ռուսական կողմը ուշադրութիւն է դարձրել այն հանգամանքին, որ «Սպիտակ սաղաւարտներ» կազմակերպութիւնը փորձում է Իդլիբի շուրջ ապառազմականացւած գօտում սադրանքի դիմել, որպէսզի այնուհետեւ մեղադրի կառավարական զօրքերին բնակչութեան դէմ քիմիական զէնք կիրառելու մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։