Հա

Քաղաքական

01/12/2018 - 15:00

Վարդան Ոսկանեան. «Սիրիական հիմնախդրի համատեքստում կրկին բախւել են Թուրքիայի եւ Իրանի շահերը»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Կասկած չկայ, որ սիրիական հիմնախդրի համատեքստում կրկին բախւել են Թուրքիայի եւ Իրանի շահերը։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Կասկած չկայ, որ սիրիական հիմնախդրի համատեքստում կրկին բախւել են Թուրքիայի եւ Իրանի շահերը։

Սիրիայում կարգաւորման հասնելու նպատակով Մոսկւայի, Թեհրանի եւ Անկարայի միջնորդական ջանքերով ընթացող աստանեան գործընթացի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների հերթական երրորդ փուլից յետոյ, ամենայն հաւանականութեամբ, հէնց թուրքական կողմի դրդմամբ սիրիական, այսպէս կոչւած, չափաւոր ընդդիմութեան ներկայացուցիչը հանդէս է եկել Իրանին հասցէագրւած ծանր մեղադրանքերով՝ պահանջելով կանգնեցնել իրանցի զինւորականներին, որոնք իբր սպանում են սիրիացի երեխաներին։

Սրան ի պատասխան, Աստանայի բանակցութիւններում սիրիական պատւիրակութեան ղեկավար, ՄԱԿ-ում պաշտօնական Դամասկոսի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին ուղղակի մեղադրանքների տարափ է տեղացել Թուրքիայի հասցէին՝ ոչ միայն պնդելով, որ Անկարան պէտք է դուրս բերի Սիրիայում անօրինական կերպով տեղակայւած իր բոլոր զինւած ուժերը, այլեւ դատապարտելով վերջինիս հակամարտութեան մէջ ներգրաււած ահաբեկիչներին քիմիական զէնք տրամադրելու համար։

Թուրք-իրանական այս «բախումը» աներկբայօրէն տեղի է ունենում Թեհրանի հանդէպ ամերիկեան քաղաքականութեան կոշտացման խորապատկերին, ինչի արդիւնքում Թուրքիայում հաւանաբար պատրանքներ են ի յայտ եկել առ այն, որ ծանրագոյն պատժամիջոցներին դիմակայող Իրանի համար Անկարան անփոխարինելի գործընկեր է, հետեւաբար հնարաւոր է սիրիական հարցում հասնել իրանական դիրքերի թուլացման, իսկ լաւագոյն դէպքում Սիրիայից Իրանի մասնակի կամ ամբողջական դուրսմղման։

Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թւայ, նման հաշւարկում թուրքական կողմի համար անսպասելի խոցելի կէտ կարող է դառնալ Իրանի հանդէպ իր բարեկամական դիրքորոշումներն անխախտ պահող Հայաստանը, որը խելամտօրէն կառուցւած քաղաքականութեան արդիւնքում մեր հարաւային հարեւանի հետ գործակցութեան խորացման միջոցով հնարաւորութիւն ունի ոչ միայն շատ հարցերում վստահելի այլընտրանք դառնալ Թուրքիային, այլ նաեւ զգալիօրէն նւազեցնել Անկարայի նշանակութիւնն իրանական կողմի համար՝ նաեւ տարածաշրջանային զարգացումներում նկատելիօրէն ամրապնդելով թէ՛ Երեւանի եւ թէ՛ Թեհրանի դիրքերը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։