Հա

Քաղաքական

04/12/2018 - 12:00

Հանրապետութեան նախագահ. «Եթէ Իրանը նաւթ չարտահանի, ապա Պարսից ծոցից ընդհանրապէս նաւթ չի արտահանւի»

Եթէ ԱՄՆ-ն փորձի կանխել իրանական նաւթի արտահանումը, ապա Պարսից ծոցից ընդհանրապէս նաւթ չի արտահանւի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Սեմնան նահանգ կատարած այցի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Եթէ ԱՄՆ-ն փորձի կանխել իրանական նաւթի արտահանումը, ապա Պարսից ծոցից ընդհանրապէս նաւթ չի արտահանւի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Սեմնան նահանգ կատարած այցի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«ԱՄՆ-ն յայտարարել է, որ կանխելու է Իրանի նաւթի արտահանումն ու մեզ մեկուսացնելու է միջազգային առեւտրային գործընթացներից: Նրանք, սակայն, պէտք է հասկանան, որ եթէ փորձեն կանխել Իրանի նաւթի արտահանումը, ապա, Պարսից ծոցից ընդհանրապէս նաւթ չի արտահանւի»,- յայտարարել է Հանրապետութեան նախագահը:

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է տարածաշրջանում եւ աշխարհում իրանոֆոբիա տարածել, որպէսզի հնարաւորինս սահմանափակի Իրանի առեւտրային կապերն ու միջազգային շփումները. «Այսօր, սակայն, առաւել քան երբեւէ մենք սերտ յարաբերութիւններ ենք կառուցել հարեւան երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Կատարի, Օմանի, Քուվէյթի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ»,- յաւելել է նա՝ յստակեցնելով. «Մենք մեր հարեւաններց ոչ մէկի թշնամին չենք եղել ու չենք էլ լինելու: Միացեալ Նահանգներին չի յաջողւի թշնամանք եւ պառակտում սերմանել մեր եւ մեր հարեւանների միջեւ: Մեր ժողովուրդը ողջ աշխարհի հետ պահպանելու եւ ընդլայնելու է իր քաղաքական, տնտեսական ու մշակութային յարաբերութիւնները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։