Իրանի հարաւ-արեւելեան Սիստան-Բալուչիստան նահանգի Չաբահար քաղաքում, այսօր՝ առաւօտեան պայթիւն է որոտացել:
«alikonline.ir» - Նախնական տւեալներով, նախօրէին Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան արդիւնքում զոհւել է 4 մարդ, վիրաւորւել մէկ տասնեակից աւելին: Վիրաւորների թւում կան կանայք եւ երեխաներ:
Յարձակումն իրականացւել է տեղական ժամանակով՝ ժամը 9:55-ին: Մահապարտ ահաբեկիչը (ահաբեկիչները) փորձել են ականապատ աւտոմեքենայով մուտք գործել Չաբահարի ոստիկանութեան շտաբի տարածք, որը, սակայն, նրանց չի յաջողւել, որի պատճառով էլ նրանք աւտոմեքենան պայթեցրել են շտաբի մուտքի մօտ: Պայթիւնին հետեւել են կրակոցներ:
Այս պահի դրութեամբ քաղաքի օպերատիւ իրավիճակը գտնւում է իրաւապահ եւ անվտանգութեան ուժերի վերահսկողութեան ներքոյ: